Ռումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրել
France 24 պարբերականի հաղորդմամբ, Իտալիայում առնվազն 300 դպրոցից տարհանել են բոլորին՝ ռումբի մասին ահազանգ պարունակող նույն հաղորդագրությունը ստանալուց հետո, հայտարարել է երկրի կրթության նախարարը։ Անվտանգության հետ կապված ահազանգը հնչել է Եվրոպայում, այսպես կոչված, հիբրիդային պատերազմի սպառնալիքների աճող մտահոգությունների ֆոնին։ Նման հարձակումները թիրախավորել են սուպերմարկետները, արյան բանկերը, օդային երթևեկությունը և հեռուստաընկերությունները։
Իտալիայի կրթության նախարար Ջուզեպպե Վալդիտարան La7 հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ ռումբի մասին ահազանգերը վերաբերել են 300 դպրոցի։ Նրա խոսքով՝ դրանց թիվը կարող է աճել։ «Երկրի ողջ տարածքում ստացված ռումբի մասին ահազանգից հետո տեղեկացնում ենք, որ բոլոր աշակերտները տեղափոխվել են անվտանգ տարածք և գտնվում են ուսուցիչների հսկողության ներքո», - նշված է Հռոմի դպրոցներից մեկի կողմից ծնողներին ուղարկված հաղորդագրության մեջ։
Կառավարական աղբյուրի փոխանցմամբ՝ սպառնալիք պարունակող էլեկտրոնային նամակը ստորագրված է եղել հետևյալ կերպ. «Միխայիլ Անդրոպով՝ Միսոգինիստանի վիլայեթի առաջնորդ»։
Հռոմի ոստիկանության խոսնակը հայտնել է, որ Իտալիայի իրավապահ մարմինները հետաքննում են միջադեպը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ