Հայաստան-ԵՄ. թվային հեռահաղորդակցության ուղղությամբ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություններ
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում նոյեմբերի 9-10-ն անցկացվող ԵՄ «Կապակցվածության օրակարգի հարթակ»-ի թվային հարցերով նախարարական առաջին հանդիպման շրջանակում տեղի է ունեցել EuroHPC JU ձեռնարկության հետ համագործակցության վերաբերյալ մտադրությունների համատեղ հայտարարության փոխանակում՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդունաբերության և արհեստական բանականության նախարարության և Եվրոպական հանձնաժողովի միջև։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԲՏԱԱԲ նախարարությունից։
Հայտարարության փոխանակումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը և Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST)՝ Արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին։
Հայտարարությամբ նախատեսվում է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ Հայաստանի՝ «EuroHPC JU»-ի մասնակից պետություն դառնալու ուղղությամբ։ Դա հնարավորություն կտա հայաստանյան գիտահետազոտական, կրթական և տեխնոլոգիական կառույցներին՝ օգտվելու եվրոպական գերհամակարգչային ռեսուրսներից և խորացնելու համագործակցությունը եվրոպական նորարարական ցանցերի հետ։
Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև Հայաստանում անվտանգ և վստահելի թվային 5G կապակցվածության վերաբերյալ մտադրությունների համատեղ հայտարարության փոխանակման արարողությունը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության, Եվրոպական հանձնաժողովի և շվեդական զարգացման ֆինանսավորման «Swedfund»-ի միջև։ Սրանով կողմերն արտահայտել են Հայաստանի հեռահաղորդակցության ցանցերի անվտանգության, դիմակայունության և վստահելիության ամրապնդման ուղղությամբ համագործակցելու մտադրությունը։
Հայտարարությունը փոխանակել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը և ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստը։
Արարողություններին ներկա է եղել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավաս...