Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Անահիտ Ավանեսյանը ԱՆ խորհրդատուների հետ քննարկել է բուժաշխատողների անհատական լիցենզավորման գործընթացը Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին կարող է սահմանափակվել Աբովյանի պետական էներգետիկական քոլեջը՝ նոր հնարավորություններով. ստորագրվել է հուշագիր ՀԷՑ-ի հետ Արհեստական բանականության օրեր 2026 Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Աբու Դաբիից ժամանել են Մոսկվա Պարզաբանում` հանրային տրանսպորտում 13-ամյա երեխայի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ ՄԱԿ-ում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակը Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ (տեսանյութ) Կոմիտաս պարկ բնակելի համալիրի գազիֆիկացման հարցին լուծում է տրվել Քրեական ոստիկանները հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր (տեսանյութ)

Անահիտ Ավանեսյանը ԱՆ խորհրդատուների հետ քննարկել է բուժաշխատողների անհատական լիցենզավորման գործընթացըՀայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին կարող է սահմանափակվելԱբովյանի պետական էներգետիկական քոլեջը՝ նոր հնարավորություններով. ստորագրվել է հուշագիր ՀԷՑ-ի հետԱրհեստական բանականության օրեր 2026Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտելՍթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Աբու Դաբիից ժամանել են ՄոսկվաՊարզաբանում` հանրային տրանսպորտում 13-ամյա երեխայի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալՄԱԿ-ում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըՓակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհըՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ (տեսանյութ)Կոմիտաս պարկ բնակելի համալիրի գազիֆիկացման հարցին լուծում է տրվելՔրեական ոստիկանները հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր (տեսանյութ)ՄԻՊ-ը պետք է լինի սկզբունքային և համարձակՕգտվե՛ք Road Control հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանըԺաննա Անդրեասյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ ԿոպիրկինինՍպասվում է առանց տեղումների եղանակԿիլիան Մբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի դեմ հանդիպումըԻսպանիայում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են համընդհանուր գործադուլինՀայաստան-ԵՄ. թվային հեռահաղորդակցության ուղղությամբ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություններՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՎարչապետը ժամանել է ԴուբլինՀհեռախոսազրույցը կայացել է, սակայն բացարձակապես բարդ չի եղելՏեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստըՀՖՖ-ն արձագանքել է մարզադաշտում թուրք աշխատակիցների ներկայության մասին լուրերինՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպքԴավիթ Խուդաթյանն այցելել է Տավուշի մարզԺաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալըՔոլեջների մանկավարժական աշխատողների վերապատրաստում՝ ատեստավորմանն ընդառաջՎարչապետը Դուբլինում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովինՎահագն Խաչատուրյանը ստորագրել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ օրենքըՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԵրբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումը
Բիզնես

Աբովյանի պետական էներգետիկական քոլեջը՝ նոր հնարավորություններով. ստորագրվել է հուշագիր ՀԷՑ-ի հետ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը համապատասխանաբար ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը: Ստորագրման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը, Աբովյանի պետական էներգետիկական քոլեջի տնօրեն Գագիկ Մեհրաբյանը:

Կողմերը կհամագործակցեն էներգետիկայի ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման, կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդման և որակյալ մասնագետների պատրաստման ուղղությամբ: Աբովյանի պետական էներգետիկական քոլեջում նախատեսվում են մի շարք փոփոխություններ, այդ թվում՝ ուսումնագործնական միջավայրի և նյութատեխնիկական բազայի արդիականացում՝ ներառյալ ժամանակակից լաբորատորիաների, ուսումնական սարքավորումների և գործնական ուսուցման համար անհրաժեշտ պայմանների ձևավորումը: Կմշակվեն աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագիտական կրթական ծրագրեր, կընդլայնվեն դուալ կրթության հնարավորությունները՝ ապահովելով սովորողների գործնական հմտությունների զարգացումը, արտադրական միջավայրում ուսումնառությունը և գործատուի մասնակցությունը կրթական գործընթացում:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ կարևորելով այն հանգամանքը, որ նախաձեռնողը ոլորտի կարևորագույն կառույցն է. «Թեև քոլեջը տեղակայված է Աբովյանում, բայց այն պատրաստում է մեր ամբողջ հանրապետության ամենակարևոր ոլորտներից մեկը սպասարկող մասնագետների, և իսկապես, օրվա խնդիր է այս օրգանական կապի ստեղծումը: Մենք մեծ աշխատանք ենք սկսում, որի կրթական ծրագրերը պետք է լինեն էներգետիկ ոլորտի համար կարևոր բովանդակությամբ ու վերջնարդյունքներով»: Նա հույս է հայտնել, որ համագործակցության այս ձևաչափն օրինակելի կլինի այլ գործընկերների համար ևս:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Կառավարության ծրագրով նախատեսվում է 30 քոլեջների կառուցում, վերակառուցում, նոր գույքով հագեցում, և Աբովյանի պետական էներգետիկական քոլեջը ևս այս ցանկում է: Նպատակն է ունենալ ժամանակակից բոլոր պայմաններին համապատասխանող հագեցված միջավայր ու բարձրակարգ մասնագետներ պատրաստող ուսումնական հաստատություն: Այս համատեքստում կարևորվել է նաև «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքով սահմանված՝ աշխատանքի վրա հիմնված կրթության զարգացումը, ինչին էլ միտված է նաև հուշագրի ստորագրումը: Նախարարը հիշատակել է նաև գերակա ուղղություններով սովորողներին տրամադրվող 50.000 դրամի չափով կրթաթոշակի սահմանումը՝ որպես մոտիվացիա ուսանողների համար:

«Սա մասնագիտացված միակ քոլեջն է էներգետիկայի ոլորտում և մեզ համար ակնհայտ է, որ մասնագիտական ներուժի բավականին մեծ պակաս ունենք հենց նաև ՀԷՑ-ում։ Այս հուշագիրը զարգացման նոր շրջափուլ կբացի քոլեջի համար»,- ասել է Ռոմանոս Պետրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով համագործակցության համար: Նա հաստատել է իր պատրաստակամությունը ընդլայնելու ծրագրերի շրջանակը տարբեր ձևաչափերով՝ մինչև նույնիսկ կրթաթոշակների տրամադրում, որը կարևոր է սովորողների մոտիվացիայի բարձրացման նաև ՀԷՑ-ում աշխատելու հեռանկարի առումով:

Հուշագիրը ստորագրվել է՝ առանձնակի կարևորելով ՀԷՑ-ի մասնագիտական ներուժի, տեխնիկական հնարավորությունների և գործնական փորձի ներգրավումը մասնագիտական կրթության և ուսուցման գործընթացում: Շեշտադրված է նաև մանկավարժական աշխատողների և ոլորտի մասնագետների կարողությունների զարգացումը՝ ներառյալ վերապատրաստումների, մասնագիտական փոխանակումների և փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը։