Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետաքննում է հեռուստաալիքների բոյկոտը Պուտինը պատրաստ կլինի Ուկրաինայի ուղղությամբ հարվածներ չհասցնել,եթե... Բացահայտել Լուսնի մակերևույթի տակ գտնվող կառույցները Պնդումները չեն համապատասխանում իրականությանը Իսրայելի գործողությունները միջազգային իրավունքի կոպիտ խախտում են Ավելի քան 100 զբոսաշրջիկ արգելափակված է մնացել լեռնային շրջաններում Երևանում 4638 առևտրային օբյեկտ չունի օրինական գրանցում․ Ավինյանն անդրադարձել է խնդրին Շաքիում վիրավորում ստացած Անի Ավետիսյանն ու նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել Ռուսաստանը մերժում է Զելենսկու՝ 60-օրյա հրադադարի խնդրանքը Տարբերակներից մեկը այն է, որ ՀՀ-ն դառնա ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Radio France International-ին (տեսանյութ) Ես բոլոր ժամանակների լավագույնն եմ, վերջ Հերթական գործակարգավարական խորհրդակցություն

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետաքննում է հեռուստաալիքների բոյկոտըՊուտինը պատրաստ կլինի Ուկրաինայի ուղղությամբ հարվածներ չհասցնել,եթե...Բացահայտել Լուսնի մակերևույթի տակ գտնվող կառույցներըՊնդումները չեն համապատասխանում իրականությանըԻսրայելի գործողությունները միջազգային իրավունքի կոպիտ խախտում ենԱվելի քան 100 զբոսաշրջիկ արգելափակված է մնացել լեռնային շրջաններումԵրևանում 4638 առևտրային օբյեկտ չունի օրինական գրանցում․ Ավինյանն անդրադարձել է խնդրինԱՄՆ Պետդեպարտամենտը նոր սահմանափակումներ է սահմանել Սաուդյան Արաբիայում ամերիկացի դիվանագետների համարՇաքիում վիրավորում ստացած Անի Ավետիսյանն ու նրա երկու երեխաները տուժող են ճանաչվելՌուսաստանը մերժում է Զելենսկու՝ 60-օրյա հրադադարի խնդրանքըՏարբերակներից մեկը այն է, որ ՀՀ-ն դառնա ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Radio France International-ին (տեսանյութ)Ես բոլոր ժամանակների լավագույնն եմ, վերջԱռանց իրական հրադադարի էներգետիկ հարցերի շուրջ համաձայնություն չի կարող լինել Հերթական գործակարգավարական խորհրդակցությունԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների գրեթե 1600 կետ կընդունիՀայտնի են տնտեսագիտության ոլորտում 2026 թվականի Նոբելյան մրցանակակիրներըԶելենսկին արժանի չէ զինադադարի. ԼավրովՍտորագրվել է Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ հուշագիրՔննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգըՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 16-րդ հողատարածքըՀՀ-ի և Իսպանիայի միջև համագործակցությունը կշարունակի խորանալ. Նիկոլ ՓաշինյանՔաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը վերջին անգամ բարձրացվել են 5 տարի առաջ. ԳալջյանԵմենում ռազմական գործողությունների վրա կենտրոնանալը միայն կվատթարացնի իրավիճակը տարածաշրջանումԲելգրանոն արտագնա խաղում 2-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ (տեսանյութ) 12.10.2026Բարսելոնայի գերհամակարգչային կենտրոնում քննարկվել են Հայաստանի հետ առաջատար տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորություններըԱԺ-ն հաստատեց ԼՂ-ից տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված վարկային համաձայնագիրը վավերացնելու նախագիծըԶույգը որոշել է ավարտել իրենց հարաբերություններըՏեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագիր. քննարկվում է համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծըԱրփի Սինանյանը հաղթել է NEUE STIMMEN միջազգային վոկալ մրցույթումYandex-ի բաժնետոմսերը էժանացել են ուկրաինական հարվածներից հետոԴատախազությունը հայտարարում է մրցույթ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակովԻրանական դիվանագիտությունը փոխվել է, և նախկին վիճակին վերադարձ չի լինիԾխախոտի ո՞ր վտանգն ենք ամենից հաճախ թերագնահատում Կանխվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպքՈրոշակի քաղաքականություն վարելով՝ NO2-ի պարունակությունը նվազեցնելԾանրամարտի Հայաստանի հավաքականի կազմը` աշխարհի առաջնությունում Ռուսաստանն արգելել է Վրաստանից Նաբեղլավիի և Կոկա-կոլայի ներմուծումըԻտալիայում գողացել են 5 միլիոն եվրո արժողությամբ 30 հազար շիշ գինիՀունգարիան մտադիր չէ ռազմական օգնություն ցույց տալ  ՈւկրաինայինՍենատորները նշել են, որ Թրամփի վարչակազմը չի խորհրդակցել Կոնգրեսի հետՀայկ Մարտիրոսյանը ACS SUPERCHESS թիմի կազմում դարձել է Ռումինիայի թիմային սուպերլիգայի հաղթողԱրծվիկ Գրիգորյանն ազատվել է հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցՍևանի երաժշտական դպրոցի բակում բացվել է կոմպոզիտոր, մանկավարժ Վալերի Սարգսյանի հարթաքանդակըԾիրան մարկետ ՍՊԸ-ի ցանցում բացահայտվել են էական խախտումներՍևան համայնքում բացվել է «Երազանքի արահետ» անունը կրող հեծանվային երթուղինՆեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբՖրայբուրգը գլխավորեց Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակըՓրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետիցԱՄՆ-ն ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների թիրախավորման դադարեցում
Հայաստան

Տարբերակներից մեկը այն է, որ ՀՀ-ն դառնա ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Radio France International-ին (տեսանյութ)

Հայաստանը Եվրամիության հետ հարաբերությունների երկար պատմություն ունի։ Դեռ 2016 թվականին Հայաստանը և Եվրոպական միությունը ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այն, ըստ էության, վերաբերում է մեր համակարգերի մոտարկմանն ու ստանդարտների ներդրմանը։ Այս մասին Radio France International-ին տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը նպատակ ունի անդամակցել ԵՄ-ին։

«2018 թվականից հետո մենք շարունակել ենք մերձեցնել հարաբերությունները Եվրամիության հետ։ 2025 թվականին նույնիսկ ընդունվեց օրենք Հայաստանի՝ Եվրոպական միությանը անդամակցելու գործընթաց սկսելու մասին։ Այդ օրենքն ընդունվեց քաղաքացիական նախաձեռնությամբ»,- նշեց վարչապետը։

«Տարբերակներից մեկն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը դառնա Եվրոպական միության անդամ։ Ինչո՞ւ եմ ասում՝ տարբերակներից մեկը։ Որովհետև Եվրոպական միությունը դեռ պետք է որոշում կայացնի իր ընդլայնման քաղաքականության վերաբերյալ։ Միայն անդամակցել ցանկացող երկրի կամ այդ հարցը քննարկող պետության ցանկությունը բավարար չէ։

Այսօր էլ Եվրամիությունում կան տարբեր կարծիքներ՝ պետք է այն ընդլայնվի, թե ոչ։ Հետևաբար այս հարցի պատասխանը նաև դրանից է կախված»,- ասաց նա։

Սակայն, Փաշինյանի խոսքով, Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի ռազմավարական նպատակը այլընտրանքներ ստեղծելն է։

«Մենք երկար ժամանակ ապրել ենք այնպիսի միջավայրում և պայմաններում, որտեղ Հայաստանի Հանրապետությունն ու նրա ժողովուրդը, այդ թվում՝ արտաքին հարաբերություններում, լայն այլընտրանքներ չեն ունեցել։ Մեր խնդիրն այդ այլընտրանքները ստեղծելն է։

Ի վերջո, ցանկացած որոշում կայացվում է կոնկրետ միջավայրում և պայմաններում։ Այլընտրանքներ ձևավորելու մեր նպատակը մեկն է՝ Հայաստանի ժողովուրդը պետք է կարողանա որոշել՝ երկիրը մնա Եվրասիական տնտեսական միության անդամ, դառնա Եվրոպական միության անդամ, թե չլինի ո՛չ ԵՄ-ի, ո՛չ ԵԱՏՄ-ի անդամ։

Միևնույն ժամանակ, մենք ամեն դեպքում շարունակելու ենք բարեփոխել Հայաստանի Հանրապետությունը՝ այն համապատասխանեցնելով Եվրոպական միության ստանդարտներին։ Եթե ինչ-որ պահի Հայաստանը լիարժեք և օբյեկտիվորեն պատրաստ լինի դառնալ ԵՄ անդամ, այդ դեպքում հարցը կրկին կախված կլինի երկու հիմնական սուբյեկտից՝ Եվրամիությունը կցանկանա՞ ընդունել մեզ, և Հայաստանի ժողովուրդը կքվեարկի՞ այդ տարբերակի օգտին։

Նույնիսկ եթե Հայաստանը օբյեկտիվորեն պատրաստ լինի, բայց չդառնա Եվրամիության անդամ, միևնույն է, երկիրը շահած կլինի։ Այդ դեպքում մենք կունենանք պետություն, որը լիարժեք համապատասխանում է Եվրոպական միության ստանդարտներին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։