Ավելի քան 100 զբոսաշրջիկ արգելափակված է մնացել լեռնային շրջաններում
Նեպալի կենտրոնական հատվածում հանգստյան օրերին գետի վարարումը քշել է արշավային արահետներն ու կամուրջները, ինչի հետևանքով ավելի քան 100 օտարերկրացի զբոսաշրջիկ տարբեր վայրերում արգելափակված է մնացել։ յս մասին հայտնում է Reuters-ը։
Հանրաճանաչ արշավային երթուղին ներառող Մանասլուի պահպանվող տարածքի նախագծի (MACP) ներկայացուցիչ Բհուվան Ռաջ Օջհան հայտնել է, որ ավելի քան 100 օտարերկրացի զբոսաշրջիկ տարբեր վայրերում արգելափակված է մնացել, քանի որ արահետի մի հատվածը քշվել է, և նրանք չեն կարողանում վերադառնալ։
Գորխա շրջանում՝ Կատմանդուից շուրջ 100 կմ դեպի արևմուտք, սողանքը փակել է Բուդհի Գանդակի գետի հունը՝ առաջացնելով գետի վարարման հետևանքով ջրհեղեղներ։ Իշխանությունները փրկել են 96 մարդու, այդ թվում՝ ինը օտարերկրացու։
Նեպալի բանակի տվյալներով՝ փրկարարական աշխատանքները շարունակվել են նաև երկուշաբթի, թեև ջրի մակարդակն արդեն նվազել է։
Զոհերի մասին տեղեկություններ չկան։


















































Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
«Ժողովրդավարությունը՝ որպես Հայաստանի խաղաղության ուղի». դեսպան Նարեկ Մկրտչյանի ելույթը ԱՄՆ-ում
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
ՄԱԿ-ում վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը հատուկ իրավիճակներում գտնվող երկրներին
Պարգևատրումներ Ճարտարապետության համաշխարհային օրվա առիթով