Եմենում ռազմական գործողությունների վրա կենտրոնանալը միայն կվատթարացնի իրավիճակը տարածաշրջանում
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բին Ֆարհանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելու հութիների հետ հակամարտությունը։
Իրանական Press TV հեռուստաալիքը հաղորդում է, որ զրույցի ընթացքում Արաղչին գործընկերոջը զգուշացրել է, որ Եմենում ռազմական գործողությունների վրա կենտրոնանալը միայն կվատթարացնի իրավիճակը տարածաշրջանում։
Նշվում է, որ Իրանի արտգործնախարարը վերահաստատել է Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը՝ տրամադրել ցանկացած անհրաժեշտ օգնություն, Սաուդյան Արաբիայի և Եմենի միջև բանակցություններ սկսելու և «քաղաքական լուծում գտնելու» համար։
Շաբաթ հութիները գնդակոծել էին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադի Խալեդ թագավորի անվան օդանավակայանը։ Հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի հպատակներ, Բանգլադեշի, Եգիպտոսի, Հորդանանի, Սիրիայի, Պաղեստինի, Սուդանի և Միացյալ Նահանգների քաղաքացիներ։ Ավելի քան 300 մարդ ստացեք է տարբեր աստիճանի վնասվածքներ։
Սաուդյան Արաբիան Եմենում հութիների դեմ մղվող մարտերին մասնակցում է միջազգայնորեն ճանաչված Եմենի կառավարության կողմից։


















































Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
ՆԳՆ ՔՈԳՎ պետը մասնակցել է ոստիկանության ղեկավարների եվրոպական համաժողովին
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
«Ժողովրդավարությունը՝ որպես Հայաստանի խաղաղության ուղի». դեսպան Նարեկ Մկրտչյանի ելույթը ԱՄՆ-ում
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
ՄԱԿ-ում վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը հատուկ իրավիճակներում գտնվող երկրներին
Ով պետք է այս տարի ստանա Ոսկե գնդակը
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում