ԱՄՆ-ն ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների թիրախավորման դադարեցում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զայրացած է և ակնկալում է, որ ուկրաինական կողմը կդադարեցնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ, հայտնում է Axios պորտալը՝ վկայակոչելով Սպիտակ տան իր աղբյուրին, որի փոխանցմամբ՝ «Թրամփն իսկապես զայրացած է»։ Ամերիկացի պաշտոնյան հավելել է, որ նախագահի համոզմամբ՝ «Զելենսկին ԱՄՆ-ի աջակցությունն ընդունում է որպես պարտավորություն»։
Լրատվամիջոցն ընդգծում է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ ուրբաթ օրը կնքված գործարքից հետո Թրամփը շարունակում է կենտորնացած մնալ ուկրաինական հարվածների դադարեցման վրա, քանի որ կարծում է, որ այդ հարձակումների պատճառով Միացյալ Նահանգներում բարձրանում է վառելիքի գինը։
Ավելի վաղ ԱՄՆ ղեկավարը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել «էներգետիկ հրադադարի» շուրջ։ Սպիտակ տան հիշատակված պաշտոնյայի խոսքով՝ Թրամփն «ակնկալում է, որ Վլադիմիր Զելենսկին կպահպանի այն»։ ԱՄՆ նախագահը հոկտեմբերի 10-ին նաև հայտարարել էր, որ իր երկիրը բազմիցս պահանջել է Զելենսկուց չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին, սակայն վերջինս չի լսել։
Հոկտեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են նաև նավթամթերքի մատակարարումները։ Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ Մոսկվան հաստատել է իր պատրաստակամությունը՝ նավթ և նավթամթերք մատակարարելու ամերիկյան ու համաշխարհային շուկաներ։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել է, որ Ռուսաստանը նախատեսված ժամկետներից շուտ սկսում է հանել դիզելային վառելիքի արտահանման արգելքը և պատրաստ է հոկտեմբերին մատակարարել 300 հազար, նոյեմբերին՝ 500 հազար, դեկտեմբերին՝ 1 միլիոն տոննա դիզել, իսկ հեռանկարում այդ ծավալը հասցնել ամսական մինչև 3 միլիոն տոննայի։ ԱՄՆ-ն իր հերթին մինչև 2027 թվականի ապրիլի 7-ը չեղարկում է ռուսական դիզելային վառելիքի վրա սահմանված պատժամիջոցները , որպեսզի այն ազատ վաճառվի համաշխարհային շուկայում


















































ՆԳՆ ՔՈԳՎ պետը մասնակցել է ոստիկանության ղեկավարների եվրոպական համաժողովին
Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
«Ժողովրդավարությունը՝ որպես Հայաստանի խաղաղության ուղի». դեսպան Նարեկ Մկրտչյանի ելույթը ԱՄՆ-ում
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Առաջիկա օրերին՝ անձրև, ամպրոպ․ջերմաստիճանն էապես չի փոխվի
Ով պետք է այս տարի ստանա Ոսկե գնդակը