Միգրանտներ տեղափոխող նավի խորտակման հետևանքով զոհվել է առնվազն 109 մարդ
Աֆրիկայի հյուսիս-արևելքում գտնվող Ջիբութիի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավի խորտակման հետևանքով զոհվել է առնվազն 109 մարդ, այդ թվում՝ 15 երեխա։ Տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում, հայտնել են Միգրացիայի միջազգային կազմակերպությունից, գրում է BBC-ին։
Կազմակերպության տվյալներով՝ մոտ 350 ուղևոր տեղափոխող նավը Ջիբութիից ուղևորվում էր Եմեն, սակայն հինգշաբթի գիշերը շրջվել է Օբոկ նավահանգստային քաղաքի մերձակայքում։ Մոտ 80 մարդու կյանք հաջողվել է փրկել։
Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ Ջիբութիում առաքելության ղեկավար Ալեքսանդր Կուասակը կատարվածը որակել է որպես ցավալի հիշեցում այն վտանգների մասին, որոնց միգրանտները բախվում են՝ «ավելի լավ կյանք որոնելիս»։
Կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն՝ հայտնաբերված զոհերի թվում եղել են 52 տղամարդ, 42 կին, ինը աղջիկ և վեց տղա։
«Սա մարդկային կյանքերի ցավալի կորուստ է»,-նշել է Կուասակը՝ ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին և մտահոգություն հայտնելով անհետ կորածների ճակատագրի վերաբերյալ։
Տեղական իշխանությունները կազմակերպում են զոհվածների հուղարկավորությունը։ Փրկվածներին, որոնք բոլորը Եթովպիայի քաղաքացիներ են, ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։


















































Ո՞վ է այսօր հեղինակություն դասարանում․ ուսուցչի օրվա մյուս կողմը
ՆԳՆ ՔՈԳՎ պետը մասնակցել է ոստիկանության ղեկավարների եվրոպական համաժողովին
Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
«Ժողովրդավարությունը՝ որպես Հայաստանի խաղաղության ուղի». դեսպան Նարեկ Մկրտչյանի ելույթը ԱՄՆ-ում
Ֆիզիկական անձանց և ոչ դիլերների համար Էլեկտրամոբիլների քվոտայի մնացորդը 839 է․ Պապոյան
Ով պետք է այս տարի ստանա Ոսկե գնդակը
Առաջիկա օրերին՝ անձրև, ամպրոպ․ջերմաստիճանն էապես չի փոխվի