Վաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը
Պատմական հանդիպում Սպիտակ տանը։
Առաջին անգամ՝ Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ և Սպիտակ տան Հավատքի գրասենյակի հետ համագործակցությամբ, ԱՄՆ-ի հայ հոգևոր առաջնորդների և Սպիտակ տան Հավատքի գրասենյակի ղեկավար, հոգևոր հովիվ Փոլա Ուայթի հետ հյուրընկալվեցինք
Օվալաձև աշխատասենյակում, որտեղ պատիվ ունեցանք հանդիպելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
Հանդիպման առանցքում էին մեզ միավորող քրիստոնեական և քաղաքակրթական արժեքները, կրոնական ազատությունն ու խաղաղությունը։ Խոսեցինք նաև Հայաստանի՝ որպես առաջին քրիստոնեա պետության առանձնահատուկ ժառանգության և հայ-ամերիկյան հարաբերություններում այդ հոգևոր ու արժեքային ընդհանրության նշանակության մասին։
Միասին աղոթեցինք Հայաստանի և Միացյալ Նահանգների բարօրության, ինչպես նաև նախագահ Թրամփի՝ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար։
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանյաց Առաքելական սբ. եկեղեցու ԱՄՆ Արևմտյան և Արևելյան թեմերի առաջնորդներ Գերշ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Գերշ. Տ. Մեսրոպ եպս. Պարսամյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ԱՄՆ Արևելյան և Արևմտյան թեմերի առաջնորդներ Գերշ. Տ. Անուշավան արք. Դանիելյանը և Գեղամ արք. Խաչերյանը, Հյուսիսային Ամերիկայի և Կանադայի Հայ Կաթողիկե առաջնորդ Արհ. Տ. Միքայել եպս. Մուրադյանը, Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական Միության ավագ հովիվ վերապատվելի Հենրիկ Շահնազարյանը։


















































Ո՞վ է այսօր հեղինակություն դասարանում․ ուսուցչի օրվա մյուս կողմը
ՆԳՆ ՔՈԳՎ պետը մասնակցել է ոստիկանության ղեկավարների եվրոպական համաժողովին
Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
«Ժողովրդավարությունը՝ որպես Հայաստանի խաղաղության ուղի». դեսպան Նարեկ Մկրտչյանի ելույթը ԱՄՆ-ում
Ֆիզիկական անձանց և ոչ դիլերների համար Էլեկտրամոբիլների քվոտայի մնացորդը 839 է․ Պապոյան
Ով պետք է այս տարի ստանա Ոսկե գնդակը
Առաջիկա օրերին՝ անձրև, ամպրոպ․ջերմաստիճանն էապես չի փոխվի