Տոնի Կրոսը մտադիր է վերադառնալ մեծ ֆուտբոլ
Մադրիդի Ռեալի և Գերմանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը մտադիր է վերադառնալ մեծ ֆուտբոլ՝ այս անգամ արդեն մարզչի կարգավիճակում։
36-ամյա գերմանացին արդեն ծանուցել է Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիային հաջորդ մրցաշրջանում նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների համար նախատեսված մասնագիտացված մարզչական դասընթացներ անցնելու ցանկության մասին։ Ուսուցումն ավարտելուց հետո Կրոսը ձեռք կբերի A կարգի մարզչական արտոնագիր։
Լեգենդար կիսապաշտպանը նպատակ ունի գլխավորել բարձրագույն դիվիզիոնը ներկայացնող պրոֆեսիոնալ ակումբ։ Չի բացառվում, որ նրա մարզչական առաջին կամ առաջիկա կանգառներից մեկը դառնա հենց Մադրիդի Ռեալը․ «արքայական» ակումբում նրան հիանալի են ճանաչում և երբեք չեն թաքցրել, որ ցանկացած պահի պատրաստ են գրկաբաց ընդունել իրենց լեգենդին։
Կրոսը ֆուտբոլիստի կարիերան ավարտել էր երկու տարի առաջ Ռեալի կազմում՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը, ինչպես նաև Գերմանիայի հավաքականի հետ հասնելով Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչ։
armsport.am


















































Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Ո՞վ է այսօր հեղինակություն դասարանում․ ուսուցչի օրվա մյուս կողմը
Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել...
Պարեկային 2 ծառայող վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, կան ձերբակալվածներ
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
Շնորհակալություն ձեր ամենօրյա նվիրված ու պատասխանատու աշխատանքի համար
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերը ձեռնարկում են միջոցառումներ Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած ...
ՀՖՖ մրցավարների տեսուչը և մրցավարը միջազգային նշանակումներ են ստացել
Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո