Ամերիկացի միլիարդատեր և ձեռնարկատեր Իլոն Մասկը կրկնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավելի վաղ արված հայտարարությունը՝ նշելով, որ «Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի»։
Թրամփը նախօրեին քննադատել էր Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածների համար, և հայտարարել, որ Ուկրաինային նոր առաջնորդ է անհրաժեշտ։ «Մենք Զելենսկուն ասել էինք՝ Ռուսաստանի դեմ արա այն, ինչ ուզում ես, բայց մի՛ հարվածիր նավթավերամշակման գործարաններին․ դա համաշխարհային խնդիր է։ Եվ ի՞նչ է նա անում։ Գնում ու հարվածում է դիզելային վառելիքի արտադրության օբյեկտներին»,-շաբաթ օրը՝ հոկտեմբերի 10-ին, լրագրողներին ասել է Թրամփը։ «Զելենսկին չափն անցել է»,- գրել է Մասկը՝ մեկնաբանելով Թրամփի հայտարարությունները պարունակող գրառումը։
SpaceX-ի հիմնադիրը մեկ այլ գրառման ներքո նույնպես աջակցել է ԱՄՆ նախագահի դիրքորոշմանը։ Մեկնաբանելով Թրամփի այն հայտարարությունը՝ Մասկը գրել է. «Համաձայն եմ, ժամանակն է, որ Ուկրաինան նոր առաջնորդ գտնի»։
Մասկը նախկինում բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ հնարավոր է դադարեցնել միայն Կրեմլին զիջումների գնալու միջոցով։
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի զինված ուժերն օգտագործում են Մասկի հիմնադրած SpaceX ընկերության Starlink արբանյակային կապի համակարգը՝ ուկրաինական ուժերի գործողություններն ապահովելու և ռուսական թիրախներին հարվածներ հասցնելու համար՝ Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված տարածքում։
Կիևը բազմիցս փորձել է ստանալ Starlink-ի օգտագործման թույլտվություն՝ Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող թիրախներին հարվածներ հասցնելու նպատակով։ Սակայն Մասկը հրաժարվել է տրամադրել նման հնարավորություն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի, որը կկարողանա Ռուսաստանի հետ համաձայնության հասնել։


















































Ո՞վ է այսօր հեղինակություն դասարանում․ ուսուցչի օրվա մյուս կողմը
ՆԳՆ ՔՈԳՎ պետը մասնակցել է ոստիկանության ղեկավարների եվրոպական համաժողովին
Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
«Ժողովրդավարությունը՝ որպես Հայաստանի խաղաղության ուղի». դեսպան Նարեկ Մկրտչյանի ելույթը ԱՄՆ-ում
Ֆիզիկական անձանց և ոչ դիլերների համար Էլեկտրամոբիլների քվոտայի մնացորդը 839 է․ Պապոյան
Ով պետք է այս տարի ստանա Ոսկե գնդակը
Առաջիկա օրերին՝ անձրև, ամպրոպ․ջերմաստիճանն էապես չի փոխվի