Իտալիայում գողացել են 5 միլիոն եվրո արժողությամբ 30 հազար շիշ գինի
Իտալիայի հեղինակավոր գինեգործարաններից մեկից գողացել են ընդհանուր առմամբ մոտ 5 միլիոն եվրո արժողությամբ 30 հազար շիշ գինի։ Գողությունը տեղի է ունեցել Տոսկանայում՝ Marchesi Antinori գինեգործարանի պահեստում։ Գողացված գինիների թվում են եղել ընկերության հայտնի Tignanello, Solaia և Guado al Tasso տեսակները։
Գինեգործարանի գլխավոր տնօրեն Ռենցո Կոտարելլան Corriere della Sera պարբերականին հայտնել է, որ սա Իտալիայում նման մասշտաբի ամենամեծ գողությունն է։ Նրա խոսքով՝ հույս ունեն, որ իրավապահները կկարողանան գտնել գողացված գինին։ Կոտարելլան նշել է, որ երկու բեռնատարի բեռը չի կարող անհետանալ առանց հետքի, քանի որ Տոսկանայի ճանապարհներին բազմաթիվ տեսախցիկներ կան։ Այդ գինիների մեկ շիշն արժե 150-500 եվրո։
1385 թվականին հիմնադրված Marchesi Antinori-ն Իտալիայի խոշորագույն ընտանեկան գինեգործարաններից է և իր արտադրանքն արտահանում է 170 երկիր։ Անցյալ տարի ընկերության հասույթը կազմել է 263 միլիոն եվրո։


















































Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
ՆԳՆ ՔՈԳՎ պետը մասնակցել է ոստիկանության ղեկավարների եվրոպական համաժողովին
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
«Ժողովրդավարությունը՝ որպես Հայաստանի խաղաղության ուղի». դեսպան Նարեկ Մկրտչյանի ելույթը ԱՄՆ-ում
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
ՄԱԿ-ում վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը հատուկ իրավիճակներում գտնվող երկրներին
Ով պետք է այս տարի ստանա Ոսկե գնդակը
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում