Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել NAZA վավերագրական ֆիլմի ստեղծողների նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել X-ում։ «Պահանջում եմ, որ Գլխավոր շտաբի պետը, Շին Բետի (Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայություն) ղեկավարը և գլխավոր դատախազը համապարփակ հետաքննություն սկսեն NAZA ֆիլմի մասնակիցների նկատմամբ և նրանց պատասխանատվության ենթարկեն տեղեկատվական անվտանգության ոլորտում կատարված լուրջ իրավախախտումների, զրպարտության, ինչպես նաև Իսրայելի քաղաքական և անվտանգության շահերին վնաս հասցնելու համար»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ ֆիլմը ներկայացնում է «կեղծ, ապակողմնորոշող և կողմնակալ սյուժե, որը վարկաբեկում է Իսրայելի պետությունն ու Իսրայելի պաշտպանության բանակը միջազգային ասպարեզում, ինչպես նաև լուրջ վնաս հասցնում Իսրայելի հեղինակությանը»։
NAZA ֆիլմը այս տարվա Վենետիկի կինոփառատոնում հաղթել էր գլխավոր մրցանակներից մեկը՝ ժյուրիի հատուկ մրցանակը։
80 րոպեանոց ֆիլմը փաստագրում է Իսրայելի կողմից արհեստական բանականությամբ աշխատող համակարգերի օգտագործումը՝ Գազայում պաղեստինցիների «հաշվարկված զանգվածային սպանություններ» կատարելու համար: Կինոփառատոնի ընթացքում ցուցադրված վավերագրական ֆիլմը պրեմիերայի ժամանակ 25 րոպեանոց ծափահարությունների է արժանացել:
Ֆիլմում ներկայացված են իսրայելցի զինվորականների և հետախուզության աշխատակիցների վկայություններ։ Անանունության պայմանով հարցազրույց տված անձինք նկարագրել են «Լավանդա» անվամբ արհեստական բանականության համակարգը, որն օգտագործվում է Գազայում պաղեստինցիների միջև հեռահաղորդակցությունը վերահսկելու և նպատակային սպանությունները որոշելու համար:


















































Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
ՆԳՆ ՔՈԳՎ պետը մասնակցել է ոստիկանության ղեկավարների եվրոպական համաժողովին
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
«Ժողովրդավարությունը՝ որպես Հայաստանի խաղաղության ուղի». դեսպան Նարեկ Մկրտչյանի ելույթը ԱՄՆ-ում
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
ՄԱԿ-ում վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը հատուկ իրավիճակներում գտնվող երկրներին
Ով պետք է այս տարի ստանա Ոսկե գնդակը
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում