Սևան համայնքում բացվել է «Երազանքի արահետ» անունը կրող հեծանվային երթուղին
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում բացվել է «Երազանքի արահետ» անունը կրող հեծանվային երթուղին։ Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, հեծանվային արահետի բացման արարողությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Արմենուհի Ղուկասյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, հեծանվասեր պատանիներ, դպրոցականներ և մեծահասակներ։ Գեղեցիկ տեսարաններով արահետը ձգվում է 6 կմ երկարությամբ։
Օրվա ամենասպասված իրադարձություններից է եղել հեծանվային արշավը, որը մեկնարկել է «Երազանքի այգուց» և պարեկների ուղեկցությամբ հասել մինչև «Երազանքի արահետ»։
Արահետը կահավորված է ուղղորդող ցուցանակներով, որոնք օգնում են հեծանվորդներին՝ հեշտությամբ կողմնորոշվել, ինչպես նաև ներկայացնում են հետաքրքիր տեղեկություններ Սևանի մասին՝ դառնալով յուրօրինակ ուղեցույց քաղաքի հյուրերի և զբոսաշրջիկների համար։ Տեղադրվել են նաև հեծանվային հատուկ կանգառներ։
Հեծանվային մշակույթի ձևավորման և համայնքում նախաձեռնության իրականացման գործում ներդրում ունենալու համար Սևան երիտասարդական ակումբ ՀԿ նախագահ Գոհար Մնացականյանը հուշանվերներ է հանձնել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Արմենուհի Ղուկասյանին, աշխատակազմի ԿՄՍԵ հարցերի բաժնի պետ Նարինե Հարությունյանին, հեծանվային սպորտի մարզիչ Արմեն Երիցյանին և SevanVELOtime նախաձեռնության հեղինակ Հերմինե Անդրիկյանին։
Ծրագիրն իրականացվել է Սևան երիտասարդական ակումբ ՀԿ-ի կողմից՝ The Stirling Foundation-ի աջակցությամբ։ Ծրագրում իր ներդրումն է ունեցել նաև Սևան համայնքը։


















































Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
ՆԳՆ ՔՈԳՎ պետը մասնակցել է ոստիկանության ղեկավարների եվրոպական համաժողովին
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
«Ժողովրդավարությունը՝ որպես Հայաստանի խաղաղության ուղի». դեսպան Նարեկ Մկրտչյանի ելույթը ԱՄՆ-ում
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
ՄԱԿ-ում վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը հատուկ իրավիճակներում գտնվող երկրներին
Ով պետք է այս տարի ստանա Ոսկե գնդակը
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում