ՀՀ-ի և Իսպանիայի միջև համագործակցությունը կշարունակի խորանալ. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահ Պեդրո Սանչես Պերես-Կաստեխոնին՝ Ազգային տոնի առիթով: Ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իսպանիայի ժողովրդին՝ Իսպանիայի ազգային տոնի առիթով։
Ջերմությամբ եմ հիշում այս տարվա մայիսին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում կայացած մեր հանդիպումը։
Գոհունակությամբ եմ արձանագրում Հայաստանի և Իսպանիայի միջև հարաբերությունների դրական դինամիկան և մեր կառավարությունների միջև ձևավորված կառուցողական գործընկերությունը։ Առանձնահատուկ կարևորում եմ նաև Հայաստանի և Իսպանիայի արդյունավետ համագործակցությունը Եվրոպական միության շրջանակներում՝ ի նպաստ Հայաստան–ԵՄ գործընկերության հետագա խորացման։
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով Հայաստանի և Իսպանիայի միջև համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում կշարունակի խորանալ՝ նպաստելով քաղաքական երկխոսության ամրապնդմանը, տնտեսական համագործակցության զարգացմանը և բազմաոլորտ կապերի հետագա ընդլայնմանը։
Վերստին շնորհավորում եմ Ձեզ այս նշանակալի օրվա առիթով՝ մաղթելով ամենայն բարիք, իսկ Իսպանիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն»։


















































Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
ՆԳՆ ՔՈԳՎ պետը մասնակցել է ոստիկանության ղեկավարների եվրոպական համաժողովին
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
«Ժողովրդավարությունը՝ որպես Հայաստանի խաղաղության ուղի». դեսպան Նարեկ Մկրտչյանի ելույթը ԱՄՆ-ում
Պարգևատրումներ Ճարտարապետության համաշխարհային օրվա առիթով
ՄԱԿ-ում վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը հատուկ իրավիճակներում գտնվող երկրներին