Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շաքիում վիրավորում ստացած Անի Ավետիսյանն ու նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել Ռուսաստանը մերժում է Զելենսկու՝ 60-օրյա հրադադարի խնդրանքը Տարբերակներից մեկը այն է, որ ՀՀ-ն դառնա ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Radio France International-ին (տեսանյութ) Ես բոլոր ժամանակների լավագույնն եմ, վերջ Հերթական գործակարգավարական խորհրդակցություն ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների գրեթե 1600 կետ կընդունի Հայտնի են տնտեսագիտության ոլորտում 2026 թվականի Նոբելյան մրցանակակիրները Զելենսկին արժանի չէ զինադադարի. Լավրով Ստորագրվել է Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ հուշագիր Քննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգը Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 16-րդ հողատարածքը ՀՀ-ի և Իսպանիայի միջև համագործակցությունը կշարունակի խորանալ. Նիկոլ Փաշինյան

ԱՄՆ Պետդեպարտամենտը նոր սահմանափակումներ է սահմանել Սաուդյան Արաբիայում ամերիկացի դիվանագետների համարՇաքիում վիրավորում ստացած Անի Ավետիսյանն ու նրա երկու երեխաները տուժող են ճանաչվելՌուսաստանը մերժում է Զելենսկու՝ 60-օրյա հրադադարի խնդրանքըՏարբերակներից մեկը այն է, որ ՀՀ-ն դառնա ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Radio France International-ին (տեսանյութ)Ես բոլոր ժամանակների լավագույնն եմ, վերջԱռանց իրական հրադադարի էներգետիկ հարցերի շուրջ համաձայնություն չի կարող լինել Հերթական գործակարգավարական խորհրդակցությունԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների գրեթե 1600 կետ կընդունիՀայտնի են տնտեսագիտության ոլորտում 2026 թվականի Նոբելյան մրցանակակիրներըԶելենսկին արժանի չէ զինադադարի. ԼավրովՍտորագրվել է Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ հուշագիրՔննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգըՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 16-րդ հողատարածքըՀՀ-ի և Իսպանիայի միջև համագործակցությունը կշարունակի խորանալ. Նիկոլ ՓաշինյանՔաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը վերջին անգամ բարձրացվել են 5 տարի առաջ. ԳալջյանԵմենում ռազմական գործողությունների վրա կենտրոնանալը միայն կվատթարացնի իրավիճակը տարածաշրջանումԲելգրանոն արտագնա խաղում 2-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ (տեսանյութ) 12.10.2026Բարսելոնայի գերհամակարգչային կենտրոնում քննարկվել են Հայաստանի հետ առաջատար տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորություններըԱԺ-ն հաստատեց ԼՂ-ից տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված վարկային համաձայնագիրը վավերացնելու նախագիծըԶույգը որոշել է ավարտել իրենց հարաբերություններըՏեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագիր. քննարկվում է համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծըԱրփի Սինանյանը հաղթել է NEUE STIMMEN միջազգային վոկալ մրցույթումYandex-ի բաժնետոմսերը էժանացել են ուկրաինական հարվածներից հետոԴատախազությունը հայտարարում է մրցույթ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակովԻրանական դիվանագիտությունը փոխվել է, և նախկին վիճակին վերադարձ չի լինիԾխախոտի ո՞ր վտանգն ենք ամենից հաճախ թերագնահատում Կանխվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպքՈրոշակի քաղաքականություն վարելով՝ NO2-ի պարունակությունը նվազեցնելԾանրամարտի Հայաստանի հավաքականի կազմը` աշխարհի առաջնությունում Ռուսաստանն արգելել է Վրաստանից Նաբեղլավիի և Կոկա-կոլայի ներմուծումըԻտալիայում գողացել են 5 միլիոն եվրո արժողությամբ 30 հազար շիշ գինիՀունգարիան մտադիր չէ ռազմական օգնություն ցույց տալ  ՈւկրաինայինՍենատորները նշել են, որ Թրամփի վարչակազմը չի խորհրդակցել Կոնգրեսի հետՀայկ Մարտիրոսյանը ACS SUPERCHESS թիմի կազմում դարձել է Ռումինիայի թիմային սուպերլիգայի հաղթողԱրծվիկ Գրիգորյանն ազատվել է հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցՍևանի երաժշտական դպրոցի բակում բացվել է կոմպոզիտոր, մանկավարժ Վալերի Սարգսյանի հարթաքանդակըԾիրան մարկետ ՍՊԸ-ի ցանցում բացահայտվել են էական խախտումներՍևան համայնքում բացվել է «Երազանքի արահետ» անունը կրող հեծանվային երթուղինՆեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբՖրայբուրգը գլխավորեց Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակըՓրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետիցԱՄՆ-ն ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների թիրախավորման դադարեցում Հայաստանի հավաքականը մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ է նվաճել Կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն նաև Փարքինգ Սիթի Սերվիսի տեսախցիկներովՎթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանումՀուսիները կրկին հարվածել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանինՎթարային ջրանջատում ՎանաձորումԼեհաստանը հետաքննում է Տուսկի դեմ հնարավոր մահափորձի մասին հաղորդագրություններըՄիգրանտներ տեղափոխող նավի խորտակման հետևանքով զոհվել է առնվազն 109 մարդ
Հայաստան

Քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը վերջին անգամ բարձրացվել են 5 տարի առաջ. Գալջյան

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Տեսնելով աշխատավարձերի բարձրացման մասին մամուլում շրջանառվող մոլորեցնող լուրերը՝ հարկ եմ համարում տեղեկացնել.

Վաղվա ավագանու նիստում նախատեսվում է հաստատել աշխատավարձերի հաշվարկման գործակիցները, այլ ոչ թե աշխատավարձերի վերջնական չափերը։ Իսկ աշխատավարձերի հաշվարկման հիմքը լինելու է բազային աշխատավարձը, որի չափը պետք է սահմանվի Երևանի 2027 թվականի բյուջեով։

Երկրորդ՝ մամուլում ներկայացվող գումարներն ակնհայտորեն ներառում են նաև օրենքով սահմանված հարկերն ու պարտադիր վճարները։ Հետևաբար դրանք որպես փաստացի ստացվելիք աշխատավարձ ներկայացնելը ակնհայտ իրականությունը խեղաթյուրելու միտում ունի։ Հրապարակվող թվերից պետք է առնվազն նվազեցնել համապատասխան հարկերն ու պարտադիր վճարները շուրջ 25%։ Օրինակ՝ եթե տեսնում եք 2 մլն դրամ, դա իրականում 1,5 մլն դրամ է։

Փաստացի Երևանի քաղաքային բյուջում որևէ էական նոր ֆինանսական բեռ չի ավելանում, քանի որ այն գումարները որոնք աշխատակիցները ստանում էին որպես պարգևավճար պարզապես դառնում է աշխատավարձի մաս:

Շարունակելով թեման պետք է հիշեցնել, որ վերջին տարիներին ընդունած տարբեր որոշումներով բարձրացվել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հազարավոր աշխատակիցների աշխատավարձերը։

Մասնավորապես՝

- մանկապարտեզներում,
- գրադարաններում,
- «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում,
- «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ում,
- աղբահանության և կանաչապատման հիմնարկներում,
- առողջության կենտրոններում,
- մշակութային կազմակերպություններում և մի շարք այլ հիմնարկներում։

Այս հիմնարկներում աշխատում են հազարավոր մեր քաղաքացիներ, որոնք ունեն ընտանիքներ։ Փաստացի, քաղաքային բյուջեի միջոցներով բարձրացվել են տասնյակ հազարավոր մարդկանց եկամուտները։

Մինչդեռ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերը վերջին անգամ բարձրացվել են ավելի քան հինգ տարի առաջ։
Այս ընթացքում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը շուրջ 204 հազար դրամից հասել է 312 հազար դրամի՝ աճելով ավելի քան 53%-ով։ Սա վկայում է, որ վերջին հինգ տարիներին աշխատաշուկայում աշխատավարձերի մակարդակն էականորեն փոխվել է։
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը ոչ միայն անհրաժեշտ, այլև անխուսափելի քայլ է։

Քաղաքապետարանը, որպես գործատու, պետք է կարողանա մրցակցել աշխատաշուկայում, պահպանել իր փորձառու մասնագետներին և ներգրավել նոր, բարձր որակավորում ունեցող կադրերի։ Նման փոփոխություններ տեղի են ունենում նաև ամբողջ պետական համակարգում։

Հակառակ դեպքում, երբ աշխատաշուկայում նույն մասնագիտական կարողությունների համար առաջարկվում է էականորեն ավելի բարձր վարձատրություն, քաղաքապետարանը պարզապես չի կարողանա պահպանել և համալրել իր մասնագիտական ներուժը, ինչն անմիջականորեն կարող է անդրադառնալ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի վրա։

Խոսքը շուրջ 2000 աշխատակիցների մասին է, որոնք նույնպես մեր երկրի քաղաքացիներն են, ունեն ընտանիքներ և իրենց աշխատանքով ապահովում են Երևանի ամենօրյա կառավարումն ու բնակիչներին մատուցվող ծառայությունները։ Նրանց ճնշող մեծամասնությունը ոչ թե բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք կամ կուսակցական գործիչներ են, այլ տարբեր ոլորտներում աշխատող մասնագետներ և ծառայողներ»։