Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նորակոչիկ զինծառայողների վիճակահանության արարողություն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում Մարվել է Նոր Արեշում բռնկված հրդեհը․ կանխվել է կրակի հետագա տարածումը Պաշտոնատար անձի գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս Այս պահին ատոմակայանի վերաբերյալ վերջնական որոշում չկա Երբ ԱԺ վավերացման կներկայացվի TRIPP նախագիծը ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետաքննում է հեռուստաալիքների բոյկոտը Պուտինը պատրաստ կլինի Ուկրաինայի ուղղությամբ հարվածներ չհասցնել,եթե... Բացահայտել Լուսնի մակերևույթի տակ գտնվող կառույցները Պնդումները չեն համապատասխանում իրականությանը Իսրայելի գործողությունները միջազգային իրավունքի կոպիտ խախտում են Ավելի քան 100 զբոսաշրջիկ արգելափակված է մնացել լեռնային շրջաններում Երևանում 4638 առևտրային օբյեկտ չունի օրինական գրանցում․ Ավինյանն անդրադարձել է խնդրին

Նորակոչիկ զինծառայողների վիճակահանության արարողություն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերումՄարվել է Նոր Արեշում բռնկված հրդեհը․ կանխվել է կրակի հետագա տարածումըՊաշտոնատար անձի գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնասԱյս պահին ատոմակայանի վերաբերյալ վերջնական որոշում չկաԵրբ ԱԺ վավերացման կներկայացվի TRIPP նախագիծըԱՄՆ արդարադատության նախարարությունը հետաքննում է հեռուստաալիքների բոյկոտըՊուտինը պատրաստ կլինի Ուկրաինայի ուղղությամբ հարվածներ չհասցնել,եթե...Բացահայտել Լուսնի մակերևույթի տակ գտնվող կառույցներըՊնդումները չեն համապատասխանում իրականությանըԻսրայելի գործողությունները միջազգային իրավունքի կոպիտ խախտում ենԱվելի քան 100 զբոսաշրջիկ արգելափակված է մնացել լեռնային շրջաններումԵրևանում 4638 առևտրային օբյեկտ չունի օրինական գրանցում․ Ավինյանն անդրադարձել է խնդրինԱՄՆ Պետդեպարտամենտը նոր սահմանափակումներ է սահմանել Սաուդյան Արաբիայում ամերիկացի դիվանագետների համարՇաքիում վիրավորում ստացած Անի Ավետիսյանն ու նրա երկու երեխաները տուժող են ճանաչվելՌուսաստանը մերժում է Զելենսկու՝ 60-օրյա հրադադարի խնդրանքըՏարբերակներից մեկը այն է, որ ՀՀ-ն դառնա ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Radio France International-ին (տեսանյութ)Ես բոլոր ժամանակների լավագույնն եմ, վերջԱռանց իրական հրադադարի էներգետիկ հարցերի շուրջ համաձայնություն չի կարող լինել Հերթական գործակարգավարական խորհրդակցությունԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների գրեթե 1600 կետ կընդունիՀայտնի են տնտեսագիտության ոլորտում 2026 թվականի Նոբելյան մրցանակակիրներըԶելենսկին արժանի չէ զինադադարի. ԼավրովՍտորագրվել է Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ հուշագիրՔննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգըՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 16-րդ հողատարածքըՀՀ-ի և Իսպանիայի միջև համագործակցությունը կշարունակի խորանալ. Նիկոլ ՓաշինյանՔաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը վերջին անգամ բարձրացվել են 5 տարի առաջ. ԳալջյանԵմենում ռազմական գործողությունների վրա կենտրոնանալը միայն կվատթարացնի իրավիճակը տարածաշրջանումԲելգրանոն արտագնա խաղում 2-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ (տեսանյութ) 12.10.2026Բարսելոնայի գերհամակարգչային կենտրոնում քննարկվել են Հայաստանի հետ առաջատար տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորություններըԱԺ-ն հաստատեց ԼՂ-ից տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված վարկային համաձայնագիրը վավերացնելու նախագիծըԶույգը որոշել է ավարտել իրենց հարաբերություններըՏեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագիր. քննարկվում է համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծըԱրփի Սինանյանը հաղթել է NEUE STIMMEN միջազգային վոկալ մրցույթումYandex-ի բաժնետոմսերը էժանացել են ուկրաինական հարվածներից հետոԴատախազությունը հայտարարում է մրցույթ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակովԻրանական դիվանագիտությունը փոխվել է, և նախկին վիճակին վերադարձ չի լինիԾխախոտի ո՞ր վտանգն ենք ամենից հաճախ թերագնահատում Կանխվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպքՈրոշակի քաղաքականություն վարելով՝ NO2-ի պարունակությունը նվազեցնելԾանրամարտի Հայաստանի հավաքականի կազմը` աշխարհի առաջնությունում Ռուսաստանն արգելել է Վրաստանից Նաբեղլավիի և Կոկա-կոլայի ներմուծումըԻտալիայում գողացել են 5 միլիոն եվրո արժողությամբ 30 հազար շիշ գինիՀունգարիան մտադիր չէ ռազմական օգնություն ցույց տալ  ՈւկրաինայինՍենատորները նշել են, որ Թրամփի վարչակազմը չի խորհրդակցել Կոնգրեսի հետՀայկ Մարտիրոսյանը ACS SUPERCHESS թիմի կազմում դարձել է Ռումինիայի թիմային սուպերլիգայի հաղթողԱրծվիկ Գրիգորյանն ազատվել է հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցՍևանի երաժշտական դպրոցի բակում բացվել է կոմպոզիտոր, մանկավարժ Վալերի Սարգսյանի հարթաքանդակըԾիրան մարկետ ՍՊԸ-ի ցանցում բացահայտվել են էական խախտումներ
Հայաստան

Պնդումները չեն համապատասխանում իրականությանը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարություն է տարածել COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ:

«Ի պատասխան Ազգային ժողովում COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ հնչած հայտարարությունների՝ հարկ ենք համարում ներկայացնել հետևյալ փաստերը։

Նախ ընդգծենք, որ COP17-ի Կապույտ և Կանաչ գոտիների համար նախատեսված տարածքների ընտրությունն իրականացվել է ՄԱԿ-ի համապատասխան ներկայացուցիչների գնահատմամբ։ Նախապատրաստական աշխատանքների ընթացքում ՄԱԿ-ի ներկայացուցիչները տարվա ընթացքում բազմիցս այցելել են Հայաստան, անձամբ ուսումնասիրել և գնահատել հնարավոր տարածքները, ընտրել համաժողովի անցկացման համար համապատասխան վայրերը, ինչպես նաև ներկայացրել դրանց վերափոխման, տեխնիկական հագեցվածության, ենթակառուցվածքների և անվտանգության ապահովման պարտադիր պահանջները։

Հետևաբար, տարածքների ընտրությունն ու դրանց հարմարեցման աշխատանքները չեն իրականացվել ՀՀ կառավարության հայեցողությամբ, այլ պայմանավորված են եղել նման մասշտաբի միջազգային համաժողովի կազմակերպման համար ՄԱԿ-ի սահմանած չափորոշիչներով և պահանջներով։

COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդում նախնական նախատեսվել է 18.5 մլրդ դրամ։

Կարևոր ենք համարում ընդգծել, որ COP17-ի կազմակերպման շրջանակում բոլոր գնումներն իրականացվում են ՄԱԿ-ի սահմանած չափորոշիչներին համապատասխան, և Հայաստանը՝ որպես համաժողովը հյուրընկալող երկիր, պարտավոր է պահպանել այդ չափորոշիչները՝ առանց դրանցից շեղվելու։

ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 21-ի № 1187-Ա որոշմամբ թույլատրվել է համաժողովի կազմակերպման մասնագիտացված ծառայությունների ձեռքբերումն իրականացնել մեկ անձից գնման ձևով։

Չնայած դրան՝ Շրջակա միջավայրի նախարարությունը սեփական նախաձեռնությամբ կազմակերպել է հրապարակային նախաորակավորման գործընթաց՝ ապահովելու մրցակցային միջավայր և ընտրության թափանցիկություն։

2025 թվականի օգոստոսի 25-ին նախարարության պաշտոնական հարթակներում հրապարակված հայտարարությանը հայտ է ներկայացրել 12 կազմակերպություն, այդ թվում՝ 2 օտարերկրյա։ Սահմանված պահանջներին համապատասխանող 10 կազմակերպությունների ցանկը փոխանցվել է ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարությանը։

Ցանկը փոխանցելուց հետո կազմակերպությունների ընտրության և գնահատման գործընթացն իրականացվել է ՄԱԿ-ի կողմից՝ առանց Շրջակա միջավայրի նախարարության միջամտության։ ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարության ներկայացուցիչը հատուկ այդ նպատակով ժամանել է Հայաստան, անձամբ հարցազրույցներ է անցկացրել ցանկում ընդգրկված տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և իրականացրել դրանց գնահատումն ու ընտրությունը։

Այսպիսով, ծառայություններ մատուցող կազմակերպությունների ընտրությունը նախարարության միանձնյա որոշման արդյունք չի եղել։

Հետևաբար, առանց որևէ ընտրության գործընթացի կազմակերպություն ընտրելու վերաբերյալ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։

COP17-ի կազմակերպման գործընթացը պետք է գնահատել ոչ թե կամայական շուկայական համեմատություններով, այլ միջազգային համաժողովի անցկացման համար սահմանված տեխնիկական, կազմակերպչական և անվտանգության պահանջների համատեքստում»,- ասվում է հայտարարությունում։