Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը Լուսինե Բադալյանի նախագահությամբ սեպտեմբերի 9-ին գումարել է անդրանիկ նիստը: Օրակարգը հաստատելուց հետո քննարկվել և հաստատվել է հանձնաժողովի աշխատակարգը:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Զարուհի Բաթոյանի թեկնածությունը: Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը:
Զարուհի Բաթոյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին իր թեկնածությունն առաջադրելու համար: Նա ներկայացրել է հանձնաժողովում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ իր տեսլականը:
Քվեարկության արդյունքում Զարուհի Բաթոյանն ընտրվել է առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
Հանձնաժողովի անդամների կողմից քննարկվել և հաստատվել է քաղաքացիների ընդունելությունների ժամանակացույցը։


















































Ուրախ եմ տեղեկացնել, որ սկսում եմ ճանապարհի նոր փուլ․ Հակոբ Արշակյան
Ռեալը կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմ
ՀՀ բուհերի հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումը մեկնարկում է սեպտեմբերի 5-ին
Արգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ Մեսիի
ՔԿՀ-ում Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրների մի մասը ստանում է լուծում...
Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Բարսելոնան ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակն առաջիկա մրցաշրջանի համար
Ամբրոզիոն` տպավորիչ սև զգեստով և ադամանդե զարդերով
Գիտնականները քաղցկեղի բուժման նոր մեթոդներ են փորձարկում
Երևանը կարդում է