Թրամփը հրամայել է բացառել կանադական ապրանքները ԱՄՆ կառավարության գնումներից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վարչաբյուջետային և ԱՄՆ առևտրի ներկայացուցչի վարչություններին հանձնարարել է կանադական ծագման ապրանքները հանել Միացյալ Նահանգների պետական գնումների ցանկից: Այս մասին նա գրել է Truth Social սոցցանցում։
«Կանադան տարիներ շարունակ թալանել է մեզ, բայց շատերը չգիտեն, որ Կանադայի կառավարությունը, այդ թվում՝ երկրի նահանգային կառավարությունները, արգելել են ամերիկյան փոքր ձեռնարկություններին ու ընկերություններին մասնակցել պետական գնումներին»,- ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ պետական գնումների ծրագիրը նախատեսում է տարեկան 50 միլիարդ դոլարի կանադական ապրանքների գնում:
Օգոստոսին Միացյալ Նահանգները 50% մաքսատուրք սահմանեց մոտ 20 միլիարդ դոլարի կանադական ապրանքների համար (տարեկան առաքումների ծավալը): ԱՄՆ գործողություններին ի պատասխան՝ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարեց, որ Օտտավան կձեռնարկի փոխադարձ միջոցներ և մաքսատուրքեր կսահմանի սեպտեմբերի 8-ից: Դրանք կկազմեն 15%-50% և կկիրառվեն ընդհանուր 27,6 միլիարդ դոլարի արժողությամբ ապրանքների համար:
Սեպտեմբերի 7-ին Թրամփը հայտարարել է, որ կանադական Bombardier ինքնաթիռները չպետք է վաճառվեն Միացյալ Նահանգներում: Ամերիկացի առաջնորդը նշել է, որ Կանադան «ապրում է ամերիկացի գնորդների հաշվին» և իր եկամտի 50%-ը ստանում է Միացյալ Նահանգներից։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը