Պակիստանի վրա ցանկացած հարձակում կարող է հանգեցնել Մեքքայի պաշտպանության համաձայնագրի ակտիվացման
Սաուդյան Արաբիայի վրա ցանկացած հարձակում կարող է հանգեցնել Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև կնքված Մեքքայի պաշտպանության համաձայնագրի ակտիվացման, հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը, հաղորդում է Bloomberg գործակալությունը։
«Մենք կապված ենք այդ դաշնագրի պայմաններով, և եթե ագրեսիա ցուցաբերվի, մենք կկատարենք մեր պարտավորությունները: Դրանում չպետք է ոչ մի երկիմաստություն լինի», - ասել է Ասիֆը Geo TV հեռուստաալիքին տված հարցազրույցում: Այս առնչությամբ նախարարը հայտարարել է, որ Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պետք է հասկանան, որ իրենց հարվածները Սաուդյան Արաբիային «կարող են հանգեցնել համաձայնագրի ակտիվացման»:
Սեպտեմբերի 7-ին հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային իրենց վերահսկողության տակ գտնվող շրջանների, այդ թվում՝ Ալ Ջաուֆի կենտրոնական բանտի շենքին մի շարք ավիահարվածներ հասցնելու համար: Սեպտեմբերի 8-ին եմենցի խռովարարները զանգվածային հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի հարավին՝ հայտարարելով ռազմական և էներգետիկ օբյեկտների դեմ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառման մասին: Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտնել են, որ հարձակումների հետևանքով վիրավորվել է առնվազն 73 մարդ։ Այնուհետև հութիները հայտնել են թագավորության կողմից հարվածների ենթարկվելու մասին։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը