ԵՄ-ն թույլատրել է Կիևին ձեռք բերել Patriot հրթիռներ՝ տրամադրված վարկի հաշվին
Եվրամիությունը թույլատրել է Ուկրաինային որսացող հրթիռներ գնել ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար՝ օգտագործելով նախկինում տրամադրված 90 միլիարդ եվրոյի վարկի մի մասը։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
«Այս որոշումը թույլ կտա Ուկրաինային օգտագործել հաջորդ 3,2 միլիարդ եվրոյի վարկային տրանշը՝ ռուսական հարվածներից իր օդային տարածքի պաշտպանությունն ուժեղացնելու համար»,- նշել է Ֆոն դեր Լայենը։
Նույն օրը Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Գերմանիան Բունդեսվերի պաշարներից Ուկրաինային կփոխանցի լրացուցիչ Patriot հրթիռներ։ Նախարարը նաև նշել է, որ Գերմանիան կավելացնի Ուկրաինային «օդ-օդ» դասի հրթիռների մատակարարումը, նաև կշարունակի մատակարարել անօդաչու թռչող սարքեր և հեռահար զինամթերք։
Իր հերթին Մեծ Բրիտանիան հայտարարել է Ուկրաինային 100 մլն ֆունտ ստեռլինգի (մոտ 117 մլն եվրո) հակաօդային պաշտպանության համար լրացուցիչ օգնության փաթեթ հատկացնելու մասին: Այն նախատեսված է առաջիկա ձմռանն ուժեղացնելու ռուսական հարձակումներից պաշտպանվելու՝ Ուկրաինայի կարողությունը: Փաթեթում կներառվեն նաև ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համալիրների համար նախատեսված հրթիռներ՝ հայտարարել է Լոնդոնը:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը