Հայկական հնամենի թաղամասի պատմական սահմանները Կիեւում
Կիևում վիզուալիզացրել են Հայկական հնագույն թաղամասի պատմությունը, հայտնում է AnalitikaUA.net-ը:
Մայրաքաղաքում իրականացվում է «Կորսված Կիև» («Втрачений Київ») պատմալուսավորչական նախագիծը, որի շրջանակներում Պոդոլ թաղամասում հայտնվել են նոր տեղեկատվական ցուցանակներ: Դրանք նշում են Հայկական հնամենի թաղամասի պատմական սահմանները (XIV–XVII դդ.) և Հայ Առաքելական Եկեղեցու Սուրբ Աստվածածնի Ծննդյան եկեղեցու տեղակայումը:
Ծրագրի նախաձեռնողներն են Կիևի քաղաքային պետական վարչակազմի (ԿՔՊՎ) Մշակութային ժառանգության պահպանության դեպարտամենտը, «Հին Կիև» պետական պատմաճարտարապետական արգելոցը, Հնագիտական առարկաների կոնսերվացման կենտրոնը և «Ուկրաինա Ինկոգնիտա» հասարակական կազմակերպությունը:
Փողոցային կողմնորոշման նոր տարրերը քաղաքի բնակիչներին և հյուրերին ծանոթացնում են Կիևի բազմամշակութային անցյալի հետ: Տեղեկատվական սյուներից մեկը պաշտոնապես փաստում է միջնադարյան հայկական թաղամասի և Պոդոլի հնագույն գերեզմանատան սահմանները: Ցուցանակի տեքստը հղում է անում 1984 թվականի հնագիտական պեղումներին, երբ այստեղ հայտնաբերվել էր տիպիկ հայկական խաչքարերով և մինչև XII դար թվագրվող թաղումներով գերեզմանատուն:
Առանձին ցուցանակ է տեղադրվել Պոկրովսկայա փողոցում՝ գործող ուղղափառ եկեղեցու անմիջապես կողքին, որը մատնանշում է բուն տաճարի՝ XIV դարի հնագույն քարե հայկական եկեղեցու ճշգրիտ վայրը: Հնագիտական այս հուշարձանն ուսումնասիրվել է 1975 և 1985 թվականներին, որից հետո հնագույն հիմքերի և խորանի մնացորդները կոնսերվացվել են:


















































Պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
Շնորհակալություն ձեր ամենօրյա նվիրված ու պատասխանատու աշխատանքի համար
Ո՞վ է այսօր հեղինակություն դասարանում․ ուսուցչի օրվա մյուս կողմը
Հայաստանը կրկին դարձավ շախմատային էպիկենտրոն
Պարեկային 2 ծառայող վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, կան ձերբակալվածներ
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները 2026 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը Հորդանանում 2 ընկերական հանդիպում կանցկացնի
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների