Երևանի քաղաքապետարանը քաղաքը մաքրող նոր փուշեկուլներ է ձեռք բերել
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ներկայացրել են մայրաքաղաքի մաքրման աշխատանքների համար նախատեսված նոր հատուկ սարքավորումները՝ ձեռքի փոշեկուլները։
Քաղաքապետն իր տելեգրամյան ալիքում տեղեկացրել է, որ Երևանի փողոցները մաքրելու համար արդեն առկա է 20 նոր շարժական փոշեկուլ։
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Տիգրան Ավինյանը նշել է. «Կարծում եմ՝ սա լինելու է առաջին խմբաքանակը սարքի, արդյունավետությունը վերջնական ապացուցվելուց հետո կշարունակենք էս տեսակ սարքավորումներ ձեռք բերել։ Բոլոր վարչական շրջաններում կաշխատեն ձեռքի փոշեկուլները»։ Նրա խոսքով՝ այդ սարքերն առավելագույնս կկիրառվեն մարդաշատ վայրերում, որտեղ սանմաքրման կարիքն ավելի մեծ է։
«Մեկ սարքի արժեքն է 10 միլիոն 900 հազար դրամ, ինչը նման սարքավորման համար բավական խելամիտ գին է»,- հայտնել է քաղաքապետը։
Նա փոխանցել է նաև, որ տեխնիկան նախատեսված է ցանկացած տեսակի մանր աղբ հավաքելու համար և կիրառվելու է այն տարածքներում, որտեղ մյուս տեխնիկական միջոցների համար անցանելիությունը դժվար է։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը