Արհեստական բանականությանը կասկածում են գիտական չհրապարակված աշխատանքից գրագողության մեջ
OpenAI-ն հայտարարել է, որ իր փորձարարական մոդելը լուծել է Նավիե-Սթոքսի հավասարումը, որի վրա գիտնականներն աշխատում են գրեթե մեկ դար։ Մոտ 10 հազար արհեստական բանականության գործակալներ 88 ժամում գտել են լուծումը, եւս 17 ժամ է պահանջվել այն ստուգելու համար։
Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Տրիստան Բաքմաստերը պատմել է, որ մոտ մեկ տարի աշխատել է հարակից խնդիրների վրա Anthropic-ի աշխատակից Լեւենտ Ալպեգեի հետ։ Նրանք օգտագործել են Claude եւ Codex (OpenAI-ի ծրագիրը), որոնց ներբեռնել են հետազոտության սեւագրերը, գրում են The Guardian-ն ու и Axiosը։
Բաքմաստերի խոսքով՝ OpenAI-ն սկսել է աշխատել՝ տեղեկանալով նրանց հնարավոր առաջընթացի մասին, եւ ընտրել է նույն բացառիկ մոտեցումը։ Բաքմաստերը նաեւ պնդում է, որ OpenAI-ի հետազոտող Սեբաստյեն Բյուբեքն առաջարկել է Ալպեգեին չընդգրկել հեղինակների թվում՝ Anthropic-ում նրա աշխատանքի պատճառով։ Երբ Բաքմաստերը հրաժարվել է եւ որոշել է հրապարակայնորեն պատմել այդ խոսակցության մասին, նրան, իբր, պատասխանել են. «Ինչո՞ւ ես ուզում կործանել քո կարիերան»։
OpenAI-ն հերքում է, որ իր աշխատակիցները կամ արհեստական բանականության գործակալները մինչեւ հրապարակումը տեսել են մաթեմատիկոսների աշխատանքը։ Միեւնույն ժամանակ, ընկերությունը չի բացառել, որ նրանց կողմից իր արտադրանքների օգտագործման արդյունքում ստացված անանունացված տվյալները կարող էին ազդել մոդելների ուսուցման վրա։ Ինքը՝ Բաքմաստերը, ընդգծում է, որ չգիտի՝ արդյո՞ք իր եւ Ալպեգեի տվյալներն օգտագործվել են, թե՞ ոչ։
«Հազարամյակի խնդիրները» մաթեմատիկական յոթ ամենաբարդ խնդիրներն են, որոնցից յուրաքանչյուրի լուծման համար Քլեյի մաթեմատիկական ինստիտուտը սահմանել է մեկ միլիոն դոլարի մրցանակ։ Ինստիտուտի կայքում Նավիե-Սթոքսի հավասարումը դեռեւս համարվում է չլուծված։ Լուծված միակ խնդիրը մնում է Պուանկարեի վարկածը, որն ապացուցել է Գրիգորի Պերելմանը։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն