Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բիզնեսը՝ դիվանագիտության հետ համընթաց․ ի՞նչ են մտածում մեր համաքաղաքացիները (տեսանյութ) ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում ընդդիմության թեկնածուն չի ընտրվել նախագահի տեղակալի պաշտոնում Թրամփը հրամայել է բացառել կանադական ապրանքները ԱՄՆ կառավարության գնումներից Երևանի փողոցների համար ձեռք է բերվել 20 շարժական փոշեկուլ. Տիգրան Ավինյան Շարունակվում է սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը Պակիստանի վրա ցանկացած հարձակում կարող է հանգեցնել Մեքքայի պաշտպանության համաձայնագրի ակտիվացման Ծովինար Վարդանյանն ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Բրազիլի դեսպանին (տեսանյութ) ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 09.09.2026 (տեսանյութ) ՊԵԿ-ը հիշեցնում է՝ տնտեսվարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարումների ընդունումը Brent-ի տեսակի նավթի գինը հասել է հուլիսից ի վեր ամենաբարձր մակարդակին

Բիզնեսը՝ դիվանագիտության հետ համընթաց․ ի՞նչ են մտածում մեր համաքաղաքացիները (տեսանյութ) ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում ընդդիմության թեկնածուն չի ընտրվել նախագահի տեղակալի պաշտոնումԹրամփը հրամայել է բացառել կանադական ապրանքները ԱՄՆ կառավարության գնումներիցԵրևանի փողոցների համար ձեռք է բերվել 20 շարժական փոշեկուլ. Տիգրան ԱվինյանՇարունակվում է սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումըՊակիստանի վրա ցանկացած հարձակում կարող է հանգեցնել Մեքքայի պաշտպանության համաձայնագրի ակտիվացմանԾովինար Վարդանյանն ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՔվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՌուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Բրազիլի դեսպանին (տեսանյութ)Երևանի քաղաքապետարանը քաղաքը մաքրող նոր փուշեկուլներ է ձեռք բերել Ամառը վերադառնում է. Սուրենյանը հայտնում է տաք հոսանքների ներթափանցման մասին (տեսանյութ)ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 09.09.2026 (տեսանյութ)ՊԵԿ-ը հիշեցնում է՝ տնտեսվարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարումների ընդունումըBrent-ի տեսակի նավթի գինը հասել է հուլիսից ի վեր ամենաբարձր մակարդակինԹուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու՝ 12 երկրների քայլերինՊապոյանը Դուբայում քննարկել է DP World-ի հետ երկարաժամկետ համագործակցության հաստատման հնարավորությունները«ՀՀ վարչապետի գավաթ» հեծանվավազքի նախնական փուլերին մասնակցել է 4244 աշակերտ 951 դպրոցիցՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍեպտեմբերի 10-11- ին պլանային ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերումԹուրքիայի և Իրաքի խորհրդարանների նախագահները քննարկել են զինված խմբավորումների զինաթափման գործընթացըՀայկական հնամենի թաղամասի պատմական սահմանները Կիեւում Արհեստական բանականությանը կասկածում են գիտական չհրապարակված աշխատանքից գրագողության մեջՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալի հետԱռաջիկա շաբաթներին բանակցությունները վերսկսելու հնարավորություն կա. Ռուբիո Համայնքային ոստիկանները ձերբակալել են Երևանում խուլիգանություն կատարած անձին (տեսանյութ)Բաղդադում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Իրաքի միջևՈստիկանությունում ծառայելիս մեկ օրում չեն դառնում լավագույնը (տեսանյութ)ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ (տեսանյութ) 09.09.2026Ուկրաինան հարվածել է ՆովոռոսիյսկինՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 09.09.2026 (տեսանյութ)Դամբարանների ճարտարապետությունն ու ձայնային միջավայրը կարող էին ազդել մարդու զգայարանների վրաԲարեկեցիկ և ժամանակակից պայմաններ՝ ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների կեցության համար (տեսանյութ)Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՍեպտեմբեր 20 «Մաքրության համաշխարհային օր»․ մաքուր Երևանը՝ միասինՆոյեմբերի 1-ից Հայաստանում մեկնարկում է կենսաչափական անձնագրերի թողարկումը Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՀամայնքային ոստիկանները ապօրինի շրջանառությունից դուրս են բերել 16 կգ թմրամիջոց (տեսանյութ)Բացահայտվել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ«Գարեգին Նժդեհ» կայարանում շարունակվում են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներըՈւկրաինայում պատերազմը կձգձգվի մինչեւ հաջորդ տարիԵրկօրյա ընդմիջումից հետո ԱՄՆ ու Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրելՌուբեն Վարդանյանի կինը դիմել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն ՍիմոնյանինԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական ավիացիայի հետ կապված 36 ֆիզիկական և իրավաբանական անձի նկատմամբԱնդրանիկ Թևանյանի, Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը երկարացվեցԲյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ ԱվանեսյանՀՀ-ում ուսուցչի աջակցությունն աշակերտին այլ երկրների համեմատությամբ ամենաբարձր ցուցանիշն ունիԱվարտին են մոտենում Քեթիի նոր կրթահամալիրի հարակից 7-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքներըՀորմուզի նեղուցում հայտնաբերվել և առգրավվել է ԱՄՆ-ի զինված ուժերին պատկանող անօդաչու ստորջրյա սարք․ ԻՀՊԿՍուրեն Պապիկյանը լուսաբացին անակնկալ այցով մեկնել է ՊՆ զորամասՎարչապետը կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
Տեսանյութեր

Ոստիկանությունում ծառայելիս մեկ օրում չեն դառնում լավագույնը (տեսանյութ)

Ոստիկանությունում ծառայելիս մեկ օրում չեն դառնում լավագույնը։ Այդ կոչման հետևում անթիվ հերթափոխեր են, անքուն գիշերներ, բարդ ու անկանխատեսելի իրավիճակներ և ամենօրյա սրտացավ աշխատանք, որի արդյունքը գնահատվում է ոչ միայն ցուցանիշներով, այլև ծառայության որակով։

Հենց այդպիսի ծառայության արդյունքում էլ Պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 4-րդ գումարտակը ճանաչվել է 2025 թվականի լավագույն ստորաբաժանում։

Նրանք տարբեր մարդիկ են՝ տարբեր բնավորությամբ, աշխարհայացքով ու նպատակներով, սակայն պարեկի համազգեստը նրանց միավորում է մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ ծառայել պետությանն ու հայրենիքին, արժանապատվորեն կատարել իրենց առաքելությունը, լինել քաղաքացու կողքին և անհրաժեշտ պահին նրանց օգնության հասնել։

4-րդ գումարտակի այս հաջողությունը մեկ ծառայողի աշխատանքի արդյունքը չէ․ այստեղ յուրաքանչյուր գործողություն մեկ ընդհանուր շղթայի մասն է, որտեղ մեկի ճիշտ քայլը կարող է փոխել իրավիճակի ընթացքը, պատրաստվածությունը՝ կանխել հանցագործությունը, իսկ արագ արձագանքը՝ փրկել քաղաքացու կյանքը։

Համազգեստը ոչ միայն ծառայության խորհրդանիշ է, այլև ամեն օր ինքնակատարելագործվելու ու մասնագիտական հմտությունները հղկելու պատասխանատվություն։ Կարևոր է ոչ միայն իմանալը, այլև սովորելը, ոչ միայն փորձ ունենալը, այլև այդ փորձից հետևություններ անելը։ Յուրաքանչյուր նոր գիտելիք, վարժանք ու բարդ իրավիճակ պարեկին մեկ քայլ առաջ է տանում՝ դարձնելով առավել վստահ, պատրաստ ու պատասխանատու։

«ՊԾ ԵՔԳ 4-րդ գումարտակը 2025 թվականի լավագույն ստորաբաժանում է ճանաչվել ծառայողների թիմային և սրտացավ աշխատանքի շնորհիվ։ Նրանք գիշեր ու ցերեկ պայքարում են հանցավորության և վարչական իրավախախտումների դեմ, արագ արձագանքում յուրաքանչյուր ահազանգի և 24 ժամ շարունակ քաղաքացու կողքին են՝ աջակցելով ու անհրաժեշտ օգնություն ցուցաբերելով»,-նշում է ՆԳՆ Ոստիկանության ՊԾ ԵՔԳ 4-րդ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանը։

Պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանը վստահեցնում է՝ լավագույնի կոչման հիմքում հստակ արձանագրված արդյունքներն են՝ կատարված աշխատանքը, առաջադրանքների պատշաճ կատարումը, բարձր կարգապահությունն ու ծառայության ընթացքում գրանցված ցուցանիշները, որոնք ամենախոսուն գնահատականն են։

«ՊԾ Երևան քաղաքի գունդը բաղկացած է չորս գումարտակից, որոնց ցուցանիշները գրեթե նույնական են՝ թե՛ իրականացված վարչարարությունների, թե՛ հանցագործությունների բացահայտումների և հայտնաբերումների առումով։ Սակայն 4-րդ գումարտակն աչքի է ընկել նաև բացահայտված հանցագործությունների բնույթով՝ մասնավորապես ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների, խոշոր չափերի թմրամիջոցների, ինչպես նաև զենք-զինամթերքի հայտնաբերմամբ»,-ընդգծում է գնդի հրամանատարը։

Տարվա արդյունքներն ամփոփված են, գնահատականը՝ տրված, սակայն ծառայությունը շարունակվում է։ Ուստի սա միայն ամփոփումն էր, ոչ թե վերջակետը, քանի որ Պարեկային ծառայությունում լավագույնը լինելու ձգտումն արտահայտվում է յուրաքանչյուր նոր հերթափոխի հետ, երբ ծառայողը կրկին առերեսվում է իր առջև դրված պատասխանատվությանը՝ լինել այնտեղ, որտեղ իրենց կարիքը կա։