Ուրախ եմ տեղեկացնել, որ սկսում եմ ճանապարհի նոր փուլ․ Հակոբ Արշակյան
Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Հակոբ Արշակյանը սոցցանցի իր էջում հայտնում է, որ սկսում եմ ճանապարհի նոր փուլ։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ուրախ եմ տեղեկացնել, որ սկսում եմ ճանապարհի նոր փուլ։
«Արաքսիս Ինժեներինգ» ընկերությունը ստեղծվել է արդիական մի գաղափարով՝ օգնել հավակնոտ առաջադեմ տեխնոլոգիական ընկերություններին աճել, գտնել անհրաժեշտ գործընկերներ, ներգրավել ներդրումներ և դուրս գալ միջազգային շուկաներ։
Մեզ հետաքրքրում են առաջադեմ տեխնոլոգիաները, և առաջին հերթին՝ հավակնոտ մարդիկ, նրանց գաղափարներն ու այն ներուժը, որը կարող է իրական փոփոխություն բերել։
Այս քայլը տարիներ կատարված աշխատանքի ընթացքում կուտակած փորձի, ձևավորված կապերի ու գիտելիքների գրագետ կիրառման լավագույն հնարավորությունն է։
Հասարակական հատվածում․
- Կշարունակեմ անդամակցել վարչապետին կից ՀՀ գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդին։
- Կշարունակեմ ներգրավված մնալ նաև Նորարարության հայկական հիմնադրամում՝ որպես հոգաբարձուների խորհրդի նախագահ։
Հաջորդ փուլը մեկնարկեց։ Բոլորիդ հրաշալի օր եմ մաղթում։ Կհանդիպենք ճանապարհին»,- գրել է նա։


















































Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին