Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Green Rock-ը Դիլիջանի բազմաֆունկցիոնալ համալիրի համար արժանացել է International Property Awards-ի հնգաստղանի մրցանակին Թրամփը վստահ է, որ ընտրությունում հանրապետականները կհաղթեն Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը Ավարտվել է քրեական վարույթի նախաքննությունը ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված Վիեննան անցանկալի անձ է հայտարարել Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության մի քանի աշխատակցի Ռեալը դադարեցնում է Ոսկե գնդակի բոյկոտը Դատարանը առանց քննության է թողել Նոայի և Աննա Օհանյանի հայտնի հայցադիմումները Ալեքսանդր Պետրակովը գլխավորելու է Կրիվբասը Բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով Պանրի արտադրությունը խաթարվել է մի քանի երկրներում Տեսանյութում երևացող տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին

Green Rock-ը Դիլիջանի բազմաֆունկցիոնալ համալիրի համար արժանացել է International Property Awards-ի հնգաստղանի մրցանակինԹրամփը վստահ է, որ ընտրությունում հանրապետականները կհաղթենՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինըԱվարտվել է քրեական վարույթի նախաքննությունըՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցվածՎիեննան անցանկալի անձ է հայտարարել Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության մի քանի աշխատակցիՌեալը դադարեցնում է Ոսկե գնդակի բոյկոտըԴատարանը առանց քննության է թողել Նոայի և Աննա Օհանյանի հայտնի հայցադիմումներըԱլեքսանդր Պետրակովը գլխավորելու է ԿրիվբասըԲանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափովՊանրի արտադրությունը խաթարվել է մի քանի երկրներումՏեսանյութում երևացող տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմինCOP17-ի Կապույտ գոտու ՄԱԿ-ի տաղավարում. Կենսաբազմազանությունը և կայուն զարգացումը կրթության մեջԵրևանում ավտոբուսի կողաշրջվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՀանրապետությունում փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվիՍտեփանավանում ընտրակաշառքի գործով ձերբակալվել է ևս 10 անձԹանոսի ձեռնոցը կհայտնվի Աբու Դաբիի աճուրդումՀնդկաստանը գոհ է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ձեռք բերված առաջընթացից․ ՋայշանքարCOP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը«Քաղաքային կենսաբազմազանության գոտու» հոկտեմբերի 24-ի ծրագիրըԲայրամովը Հնդկաստանի արտգործնախարարի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունները40 000 տոննա ռուսական դիզելային վառելիք տեղափոխող լցանավն ուղևորվում է Նյու Յորք․ ReutersԻլոն Մասկը ավելի քան 445 միլիոն դոլար է նվիրաբերել Հանրապետական ​​կուսակցությանըՎարդենիկ գյուղում ընթանում են 7 փողոցի հիմնանորոգման աշխատանքներՕլիմպիակոսը սեփական հարկի տակ հանդիպեց Սպարտայի հետՆեթանյահուն հրամայել է Իսրայելի բանակին պատրաստվել Եվրոպան բանակցությունների համար ունի հինգ հնարավոր թեկնածու․ The TelegraphMARÓM նորաձևության տունը հայ ըմբիշների համար նոր հավաքածու է արտադրել Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է 7,6 տոննա կոկաինԴավիթ Խուդաթյանը կմասնակցի Աբու Դաբիում կայանալիք նավթի միջազգային ցուցահանդեսինԵՄ-ն համաձայնության չի գալիս որևէ հարցի շուրջ․ Politico72-ամյա Անդրեյ Մակարևիչը հայտնել է, որ շուտով կծնվի իր դուստրը. Երգիչը հինգերորդ անգամ հայր է դառնալուՄոտ 35 մլն դրամ՝ Լեռնանցք բնակավայրի փողոցների տուֆով սալարկման համարԵրեխաների ձայնը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության համարՀունաստանի խորհրդարանը հավանություն է տվել երեխաների և դեռահասների համար սոցցանցերի արգելքինSpaceX ընկերությունը վերացրել է սահմանափակումները ՈւկրաինայումՓոփոխություններ՝ ՀՀ մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացումՄիացյալ Նահանգները 1,4 միլիոն ԱՄՆ դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանի սահմանային անվտանգության ամրապնդման համարԱրման Ծառուկյանը հայտնվել է զանգվածային ծեծկռտուքի կիզակետում Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս ԱրաղչիՀարցեր, որոնք կարևոր են Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի համարՃՏՊ Աճառյան փողոցում, կան տուժածներՀեռուստացույցի միջից հայտնաբերվել են թաքցված բջջային հեռախոսներՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՔրեական ոստիկանները հայտնաբերել են սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդներին (տեսանյութ)Ռուբիոն և Ռյուտեն քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Արսեն Զախարյանը գոլ խփեց 80-րդ րոպեինՄենք պետք է պաշտպանությունում ավելի ամուր լինենքԳազատար է վնասվել. Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել էImID համակարգում 2026 թ. հոկտեմբերի 23-ին նկատվում են որոշակի դանդաղումներ
Հայաստան

Ավարտվել է քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: 

Նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Էջմիածնի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, սահմանված կարգի խախտմամբ 2006 թվականին օտարել են Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի վրա գտնվող միջնակարգ դպրոցին հարակից՝ 23 մլն 409 հզր 960 ՀՀ դրամ կադաստրային արժեք ունեցող կիսակառույց մասնաշենքերն ու հողամասերը, որոնք փաստացի ձեռք են բերվել քաղաքապետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Կ.Գ.-ի մոր՝ Ն.Մ.-ի կողմից, սակայն առանձնապես խոշոր չափերով գույքի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով դրանց նկատմամբ գրանցվել է վերջինիս հետ փոխկապակցված անձի՝ Ս.Ս.-ի սեփականության իրավունքը:

Նշված գույքերի հանցավոր ծագումը և պատկանելությունը թաքցնելու նպատակով Ս.Ս.-ն 2020 թվականին նախնական համաձայնություն է ձեռք բերել Էջմիածնի բնակիչ Ա.Հ.-ի հետ՝ նշված գույքերի վերաբերյալ ՀՀ կադաստրի կոմիտեում ձևական բնույթ կրող գործարքներ կնքելու միջոցով դրանց հանցավոր ծագումն ու իրական պատկանելությունը խեղաթյուրելու շուրջ:

Ա.Հ.-ի խնդրանքով վերջինիս մտերիմ, ՀՀ կադաստրի կոմիտեի «Սպիտակ» սպասարկման գրասենյակի պետ Մ.Պ.-ն, օգտագործելով պաշտոնեական դիրքը, իր ենթակա, նույն գրասենյակի ավագ մասնագետ Ա.Մ.-ին հանձնարարել է կազմել և շրջանառության մեջ դնել նվիրատվության կեղծ պայմանագրեր, որոնց համաձայն՝ Ս.Ս.-ն իբրև նվիրատվությամբ Ա.Հ.-ին է փոխանցել հանցավոր ծագում ունեցող անշարժ գույքերը: 

Ավագ մասնագետ Ա.Մ.-ն, կատարելով վերադասի հանձնարարությունը, կազմել  է հանցավոր ծագում ունեցող գույքերը նվիրատվությամբ Ա.Հ.-ին փոխանցելու վերաբերյալ կեղծ պայմանագրերը:

Այնուհետև՝ 2020 թվականի հունիսի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում, Ա.Հ.-ն և Ս.Ս.-ն, վերջինին իբրև գույքերի իրական սեփականատեր ներկայացնելու նպատակով դիմումներ են հասցեագրել ՀՀ կադաստրի կոմիտեի տարբեր ստորաբաժանումներ՝ կնքված կեղծ պայմանագրերից բխող իրավունքների գրանցումը կատարելու, ապա՝ կատարումից զերծ մնալու խնդրանքով: 

Բացի այդ, Մ.Պ.-ի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել են ռազմամթերք հանդիսացող շուրջ երեք տասնյակ տարբեր տրամաչափի փամփուշտներ: 

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում, հսկող դատախազի որոշմամբ, Ա.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը), 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն oժանդակելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), Ա.Մ.-ի նկատմամբ՝ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով` առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը), Մ.Պ.-ի նկատմամբ՝ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով` առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառությունը)։

Մ.Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը, Ա.Մ.-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, պաշտոնավարման կասեցումը և բացակայելու արգելքը, իսկ Ա.Հ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:  

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։