Ռեալը կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմ
Մադրիդի «Ռեալը» կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմ։ Պատճառը դարձել է ֆուտբոլիստի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու վերաբերյալ դատարանի կայացրած որոշումը։ Այս մասին հաղորդում է իսպանական COPE ռադիոկայանը։
Միջադեպը տեղի է ունեցել 2026 թվականի օգոստոսի 16-ին Գրան Կանարիայի հարավում։ Իրավապահները կանգնեցրել են Ասենսիոյին, երբ նա վարելիս է եղել իր «Պորշ» մակնիշի ավտոմեքենան։ Ստուգման արդյունքում պարզվել է, որ ֆուտբոլիստի արյան մեջ ալկոհոլի պարունակությունը չորս անգամ գերազանցել է թույլատրելի նորման։ Որպես պատիժ՝ դատարանը պաշտպանին ութ ամսով զրկել է վարորդական իրավունքից և պարտավորեցրել վճարել 14 400 եվրո տուգանք։
Մադրիդյան ակումբում կարծում են, որ խաղացողի այս արարքը զգալի վնաս է հասցրել «Ռեալի» հեղինակությանն ու իմիջին, ուստի չեն բացառում հավելյալ պատժամիջոցների կիրառումը։
2025 թվականի ամռանը պաշտպանը երկարաձգել էր գործող պայմանագրի ժամկետը «արքայական» ակումբի հետ մինչև 2031 թվականը։


















































Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Երկրորդ սերնդի մոլորակ