Ռուսաստանի օդային հարվածների հետևանքով Ուկրաինայի Օդեսա քաղաքում 17 մարդ է վիրավորվել
Ռուսաստանի օդային հարվածների հետևանքով Ուկրաինայի Օդեսա քաղաքում 17 մարդ է վիրավորվել, նրանցից երեքը՝ երեխա: Այդ մասին հայտնել է քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավարը։ Նրա փոխանցմամբ՝ գիշերային հարձակման հետևանքով վնասվել է 21-հարկանի բնակելի շենք։
Օդեսան ռուսական զանգվածային հարձակման էր ենթարկվել նաև նախորդ գիշեր։ Երեկ հաղորդվել էր ութ վիրավորի, այդ թվում՝ հինգ տարեկան երեխայի մասին։ Վնասվել էին բնակելի շենքեր, երկու կրթօջախ, բիզնես կենտրոն, պահեստներ և մեքենաներ։
Միաժամանակ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ օրվա սկզբից հակաօդային պաշտպանության միջոցները Մոսկվայի ուղղությամբ թռչող 60-ից ավելի անօդաչու են խոցել։ Մերձմոսկովյան շրջանում ԱԹՍ-ների անկման մի քաին վայրում հրդեհներ են բռնկվել:
«Ռոսավիացիայի» փոխանցմամբ՝ Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել, իսկ Շերեմետևո և Վնուկովո օդանավակայաններում չվերթներն իրականացվում են համաձայնեցված կարգով։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում