Չինաստանում ստեղծվել է ռոբոտների համար նախատեսված «մանկապարտեզ»
Չինաստանում ստեղծվել է ռոբոտների համար նախատեսված «մանկապարտեզ», որտեղ դրանք սովորում են ոչ թե մարդկանց տված պատրաստի հրահանգներով, այլ սեփական փորձի և սխալների միջոցով: Ուսումնական կենտրոնը հիմնադրել է չինական Tashan Technology ընկերությունը։
Հետազոտողների նպատակն է, որ ռոբոտները կարողանան ինքնուրույն ուսումնասիրել շրջակա միջավայրը, փորձարկումներ կատարել և դասեր քաղել իրենց սխալներից։ Նման մոտեցումը հնարավորություն կտա, որ դրանք շարունակեն հարմարվել նոր պայմաններին նույնիսկ շահագործման ընթացքում՝ լուծելով նաև այնպիսի խնդիրներ, որոնց համար նախապես չեն ծրագրավորվել։
Օրինակ, եթե մարզման ընթացքում ռոբոտը բախվում է պատին, այն կրկնում է փորձը՝ փոխելով շարժման ուղղությունը, որպեսզի նույն սխալը կրկին չկրկնի։ Այսպիսով, յուրաքանչյուր անհաջողություն վերածվում է ուսուցման արժեքավոր տվյալների։
Հետազոտողները նշում են, որ այս եղանակով ուսուցումը ավելի երկար ժամանակ կպահանջի, սակայն այն կստեղծի ավելի ճկուն և ինքնուրույն ռոբոտներ։ Երկարաժամկետ հեռանկարում ակնկալվում է, որ դրանք կկարողանան նաև փոխանակվել միմյանց ձեռք բերած փորձով։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն