Հայաստանի և Իրանի միջև կգործարկվի «Պարզեցված մաքսային միջանցք»
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության տարածքներով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական տեղեկատվության փոխանակման կազմակերպման մասին («Պարզեցված մաքսային միջանցք»)» արձանագրության նախագծի ստորագրման առաջարկությանը։
Մասնավորապես նախատեսվում է, որ «Պարզեցված մաքսային միջանցքի» կիրառման նպատակով կողմերը, մինչ ապրանքների և տրանսպորտային միջոցների՝ մյուս կողմի պետության տարածք մուտք գործելը, էլեկտրոնային եղանակով տեղեկություններ են փոխանակելու ապրանքների, տրանսպորտային միջոցների և արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների, այդ թվում՝ բեռնափոխադրողների և նրանց աշխատակիցների վերաբերյալ՝ արձանագրությամբ սահմանվող պայմաններին համապատասխան։ «Պարզեցված մաքսային միջանցքը» նախատեսվում է կիրառել այն սուբյեկտների նկատմամբ, որոնց գործունեությունը բնորոշվում է մաքսային օրենսդրության խախտման ցածր ռիսկայնությամբ։
Պարզեցումները կիրառվելու են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների, բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների, և բոլոր տեսակի ապրանքների համար՝ հայաստանյան և իրանական այն սուբյեկտների նկատմամբ, որոնք կօգտվեն «Պարզեցված մաքսային միջանցքից» կամավորության սկզբունքով։
«Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրման հիմնական նպատակը արտաքին տնտեսական գործունեության օրինապահ մասնակիցների համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումն է, մասնավորապես՝ կողմերի պետությունների մաքսային մարմիններում ապրանքների մաքսային հսկողության և ձևակերպումների հետ կապված ընթացակարգերի արագացումը, պահանջվող փաստաթղթերի կրճատումը, ապրանքների վերաբերյալ ստացված տեղեկությունների վերլուծության հիման վրա ռիսկերի կառավարման համակարգի շրջանակներում ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության ձևերի և իրականացման ծավալների նվազեցումը, որոնք կհանգեցնեն սահմանին ապրանքների բացթողնման և սպասելաժամանակի էական կրճատմանը։
«Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրման և գործարկման համատեքստում էական նշանակություն ունի նաև Մեղրիի սահմանային անցման կետի՝ ներկայումս իրականացվող արդիականացման գործընթացը՝ անհրաժեշտ շենքային պայմանների, ենթակառուցվածքային հնարավորությունների և տեխնիկական հագեցվածության ապահովման տեսանկյունից, ուստի «Պարզեցված մաքսային միջանցքի» լիարժեք ներդրումը հնարավոր կլինի ընթացող շինարարության ավարտից հետո:

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում