Առաջին անգամ հայկական ակումբը որակավորվում է ԵԼ լիգայի փուլ
«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան խոսել է ակումբի՝ պատմական հաղթանակի ու հայկական ֆուտբոլի համար մեծ ձեռքբերման մասին։
Եվրոպա լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի անցումային փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային» և նվազագույն՝ 1-0 հաշվով հաղթանակ տոնեց։
Երկու խաղերի արդյունքում հաղթելով 2-1 հաշվով՝ «Արարատ-Արմենիան» նվաճեց Եվրոպա լիգայի լիգայի փուլի ուղեգիր։ Այսպիսով, «Արարատ-Արմենիան» ոչ միայն պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի եվարագավաթային մրցաշարի լիգայի փուլին, այլ նաև առաջին հայկական ակումբն է, որը կմասնակցի Եվրոպա լիգայի հիմնական փուլին։
«Այս հաղթանակը կարևոր էր ոչ միայն «Արարատ-Արմենիայի» ու ֆուտբոլիստների համար, այլ նաև հայկական ֆուտբոլի համար, որովհետև առաջին անգամ հայկական ակումբը որակավորվում է ԵԼ լիգայի փուլ։ Երբ եկա ակումբ, նպատակս էր՝ ֆուտբոլիստները կարողանան իրենց առջև նպատակներ ու երազանքներ դնել, հավատալ, հետո՝ իրագործել։ Այդ համոզմունքով է աշխատել ամբողջ ակումբը։ Հիմա էլ չկա որևէ պատճառ, որ մենք մեզ զրկենք այդ երազանքներից, գնալու ենք հաջորդ նպատակների հետևից։
Միանշանակ լավագույն խաղը չէր մեր, նամանավանդ առաջին խաղակեսում։ Երբ գնդակով էինք, շտապում էինք, երկար փոխանցումներով էինք խաղում, ինչը բնորոշ չէ մեզ։
Երկու գործոն կառանձնացնեմ, որոնք հաղթանակի գրավականն էին․ առաջինը դա ընդմիջումն էր, որը ճիշտ օգտագործեցինք, երկրորդը՝ բախտը։ Այսօր, կարող ենք ասել, որ բախտը լիովին մեր կողմից էր»,-ասել է Տուլիպան հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։
Հարցին, թե առաջինն ինչ է մտածել, երբ հնչել է մրցավարի՝ խաղն ավարտելու սուլիչը, մարզիչը պատասխանեց․
«Առաջին անգամ է, որ աշխատում եմ արտասահմանում, ու այստեղ ինձ ու իմ ընտանիքին լավ են ընդունել։ Նման պահերին մտածում ես այն մարդկանց մասին, որոնց ուրախացրել է այս հաղթանակը, առաջին հերթին երկրի համար ուրախացա, ակումբի համար, այն մարդկանց համար, ովքեր հավաքվել էին մարզադաշտում, աջակցում էին, ակումբի բոլոր աշխատակիցների համար։ Ես ընդհանրապես սիրում եմ լուրջ և հավասարակշռված լինել, բայց լրագրողը ստիպեց ինձ արտասվել։ Դա խոսում էր իմ էմոցիաների մասին։ Շատ ուրախ եմ ֆուտբոլիստների աշխատասիրության, ձգտման համար»,- ասել է Տուլիպան։
Ավելացնենք, որ Մանուել Տուլիպան նաև կատարել է նախօրեին տված խոստումը՝ սափրվել «Արարատ-Արմենիայի» հաղթանակի դեպքում։
Մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը