ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը X սոցիալական ցանցում պաշտոնապես հայտնել է, որ երեքշաբթի ամերիկացի զինվորականները ոչնչացրել են «իրանական հինգ նավթատար», որոնք տեղափոխում էին հում նավթ։ Սա պատասխանն է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործողություններին, որը վերջին երկու օրվա ընթացքում երկու անգամ բալիստիկ հրթիռներով փորձել է հարձակվել ԱՄՆ ռազմածովային ուժերի ռազմանավի վրա։
Ավելի վաղ CNN-ը եւ Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էին, որ ամերիկացի զինվորականները հարվածներ են հասցրել ԻՀՊԿ-ի հետ կապված մի քանի իրանական նավթատարների։ Ամերիկյան հարվածները վերսկսվել են երկօրյա դադարից հետո։
Իրանական Tasnim գործակալությունը հայտնել է, որ ամերիկյան հրթիռը հարվածել է նավթատարին՝ Խարկ կղզու իրանական գլխավոր նավթային տերմինալից վեց կիլոմետր հեռավորության վրա, իսկ պետական հեռուստառադիոընկերությունը հայտնել է Օմանի ծոցում՝ Ջասք նավահանգստի մոտ, մեկ այլ նավթատարի վրա հարձակման մասին։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ ԱՄՆ-ի գործողություններին ի պատասխան՝ Պարսից ծոցում հարձակվել է ամերիկյան երկու նավի եւ ութ նավթատարի վրա։
ԻՀՊԿ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ հարձակման ենթարկված 10 նավերը փորձել են անցնել Հորմուզի նեղուցի այն հատվածով, որը իրանական կողմը անվանել է «արգելված եւ վտանգավոր»։
ԻՀՊԿ-ն նաեւ հայտնել է ամերիկյան երկու էսկադրային ականակիրների վրա հարձակման մասին։ ԱՄՆ-ի ռազմական հրամանատարությունը չի մեկնաբանել այդ հաղորդագրությունները։
Բացի այդ, Իրանը հայտնել է Հորդանանում գտնվող «Ալ-Ազրաք» ամերիկյան ռազմակայանին բալիստիկ հրթիռներով հարվածելու մասին։ Հորդանանը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության միջոցները որսացել են իրանական 20 հրթիռներից 18-ը, եւս երկուսն ընկել են անմարդաբնակ տարածքում։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը