Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել ԵՄ դատարանը մերժել է ռուսական սառեցված ակտիվներից Ուկրաինային աջակցելու համար Հունգարիայի հայցը ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ Կոնստանտինոս Կարեցասը հոսպիտալացվել է իսպանական «Վիլյառեալի» դեմ հանդիպման ժամանակ Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Սարգիս Խանդանյան Վահե Ղալումյանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ցանկացած հարց, որը մեր տիրույթում է՝ շատ արագ լուծվում է. Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն առաջիկայում կհանդիպեն Ծեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից (տեսանյութ) Տիբո Կուրտուան կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելԵՄ դատարանը մերժել է ռուսական սառեցված ակտիվներից Ուկրաինային աջակցելու համար Հունգարիայի հայցըՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ Կոնստանտինոս Կարեցասը հոսպիտալացվել է իսպանական «Վիլյառեալի» դեմ հանդիպման ժամանակԹրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. APՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Սարգիս ԽանդանյանՎահե Ղալումյանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՑանկացած հարց, որը մեր տիրույթում է՝ շատ արագ լուծվում է. Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն առաջիկայում կհանդիպենԾեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացելՔննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից (տեսանյութ)Տիբո Կուրտուան կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնումՀասանք Փարիզ. վարչապետը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալTour of Armenia մրցաշարի շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՄարիա Կարապետյանն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԵՄ-ն թույլատրել է Կիևին ձեռք բերել Patriot հրթիռներ՝ տրամադրված վարկի հաշվին«Ռեալը» Մադրիդում ընդունել էր Միլանի «Ինտերին»Դրանք սահմանափակումներ են, որոնք ունեն քաղաքական ենթատեքստ. ԽանդանյանՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը կարժենա 1,5 մլն դրամ. կարգի փոփոխման նախագիծ է ներկայացվել. մանրամասներԼոնդոնն արգելել է իսրայելական ապրանքներն Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերիցՀայաստան-Լեհաստան մշակութային երկխոսություն. քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունըՀՀ պետական պարտքը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ 5 տրիլիոն 116 միլիարդ դրամ էԲիզնեսը՝ դիվանագիտության հետ համընթաց․ ի՞նչ են մտածում մեր համաքաղաքացիները (տեսանյութ) ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում ընդդիմության թեկնածուն չի ընտրվել նախագահի տեղակալի պաշտոնումԹրամփը հրամայել է բացառել կանադական ապրանքները ԱՄՆ կառավարության գնումներիցԵրևանի փողոցների համար ձեռք է բերվել 20 շարժական փոշեկուլ. Տիգրան ԱվինյանՇարունակվում է սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումըՊակիստանի վրա ցանկացած հարձակում կարող է հանգեցնել Մեքքայի պաշտպանության համաձայնագրի ակտիվացմանԾովինար Վարդանյանն ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՔվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՌուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Բրազիլի դեսպանին (տեսանյութ)Երևանի քաղաքապետարանը քաղաքը մաքրող նոր փուշեկուլներ է ձեռք բերել Ամառը վերադառնում է. Սուրենյանը հայտնում է տաք հոսանքների ներթափանցման մասին (տեսանյութ)ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 09.09.2026 (տեսանյութ)ՊԵԿ-ը հիշեցնում է՝ տնտեսվարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարումների ընդունումըBrent-ի տեսակի նավթի գինը հասել է հուլիսից ի վեր ամենաբարձր մակարդակինԹուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու՝ 12 երկրների քայլերինՊապոյանը Դուբայում քննարկել է DP World-ի հետ երկարաժամկետ համագործակցության հաստատման հնարավորությունները«ՀՀ վարչապետի գավաթ» հեծանվավազքի նախնական փուլերին մասնակցել է 4244 աշակերտ 951 դպրոցիցՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍեպտեմբերի 10-11- ին պլանային ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերումԹուրքիայի և Իրաքի խորհրդարանների նախագահները քննարկել են զինված խմբավորումների զինաթափման գործընթացըՀայկական հնամենի թաղամասի պատմական սահմանները Կիեւում Արհեստական բանականությանը կասկածում են գիտական չհրապարակված աշխատանքից գրագողության մեջՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալի հետԱռաջիկա շաբաթներին բանակցությունները վերսկսելու հնարավորություն կա. Ռուբիո Համայնքային ոստիկանները ձերբակալել են Երևանում խուլիգանություն կատարած անձին (տեսանյութ)Բաղդադում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Իրաքի միջևՈստիկանությունում ծառայելիս մեկ օրում չեն դառնում լավագույնը (տեսանյութ)
Հայաստան

Tour of Armenia մրցաշարի շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ

Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour-ի միջազգային հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարը։

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ մրցաշարը միջազգային չափանիշներին համապատասխան և անվտանգ անցկացնելու նպատակով նշված օրերին հանրապետության մի շարք ավտոճանապարհներին և փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի։

Մասնավորապես՝

Սեպտեմբերի 10-ին

Հեծանվավազքը կմեկնարկի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Կենտրոնական հրապարակից Զորավար Անդրանիկի փողոցով դեպի Ազատության փողոց, ապա՝ Սևան-Մարտունի-Գետափ Մ-10 ավտոճանապարհ, Երևան-Սևան-Իջևան Մ-4 ավտոճանապարհ, այնուհետև՝ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս Հ-7 ավտոճանապարհով դեպի Մեծ Մասրիկ բնակավայր, որտեղ կավարտվի երթուղու տվյալ փուլը։

Սեպտեմբերի 11-ին

Մրցաշարը կմեկնարկի Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից և կավարտվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում։

Ժամանակավորապես փակ կլինեն Կիրանց, Աճարկուտ, Ծաղկավան, Բերքաբեր, Սարիգյուղ, Սևքար և Աչաջուր բնակավայրերի մուտքերը դեպի Հ-58 հանրապետական նշանակության ավտոճանապարհ։

Երթևեկությունը կսահմանափակվի նաև դեպի Ազատամուտ, Ակնաղբյուր, Խաշթառակ, Լուսաձոր, Ենոքավան, Գետահովիտ բնակավայրերի մուտքերը և Իջևան քաղաքի Արցախյան ու Երևանյան փողոցներում։

Դիլիջան համայնքում փակ կլինեն Հովք, Գոշ, Հաղարծին և Թեղուտ բնակավայրերի մուտքերը, Պարզ լճի խաչմերուկը, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան և Մաքսիմ Գորկու փողոցների մուտքերը դեպի Մ-4 միջպետական ավտոճանապարհ, ինչպես նաև Գետափնյա, Կալինինի և Աբովյան փողոցների մուտքերը դեպի Մ-8 միջպետական ավտոճանապարհ։

Սեպտեմբերի 11-ին Լոռու մարզում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի հետևյալ հատվածներում՝

  • Մ-8 մայրուղու Ֆիոլետովո-Մարգահովիտ-Լերմոնտովո հատված,
  • Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի,
  • Զորավար Անդրանիկի փողոց,
  • Զորավար Անդրանիկի շրջանաձև երթևեկությունից դեպի Թումանյան փողոց,
  • Թումանյան հրապարակից՝ Թումանյան փողոց,
  • Մոսկովյան և Բոշյան փողոցների շրջանաձև երթևեկությունից կամրջով դեպի Լոռվա խճուղի,
  • Մ-6 միջպետական ճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատված,
  • Փամբակի 1-ին փողոցից Մ-6 միջպետական ճանապարհով դեպի Վահագնաձոր բնակավայրի 1-ին և 4-րդ փողոցներ՝ մինչև Թումանյան քաղաքի սկզբնամասի շրջանաձև երթևեկություն,
  • Ստեփանավան-Ալավերդի Հ-35 մայրուղու Օձուն-Արևածագ հատված,
  • Արևածագից դեպի Լոռի Բերդ հատված,
  • Ստեփանավան-Ալավերդի Հ-33 միջպետական մայրուղի,
  • Ստեփանավան քաղաքի Աշոտ Երկաթի փողոց Հ-33,
  • Ստեփանավանի կամրջից՝ Մ-3 ավտոճանապարհ,
  • Չարենցի փողոցից մինչև Արևելյան փողոցի խաչմերուկ,
  • Բաղրամյան և Թելմանի փողոցներ։

Սեպտեմբերի 12-ին

Մրցաշարը կմեկնարկի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մշակույթի տան դիմացից։

Երթուղին կանցնի Մյասնիկյան փողոցով դեպի Երևանյան փողոց, ապա Կամոյի փողոց՝ Սևան-Մարտունի-Գետափ Մ-10 ավտոճանապարհ, այնուհետև դեպի Երևան-Սևան-Իջևան Մ-4 ավտոճանապարհ։

Մ-4 ավտոճանապարհով երթուղին կշարունակվի դեպի Կոտայքի մարզի Հրազդան քաղաք, ապա Գեղարքունիքի մարզի Զովաբեր բնակավայր։

Զովաբերից մասնակիցները Սևան-Ծաղկունք-Զովաբեր ավտոճանապարհով կշարժվեն դեպի Սևան համայնքի Գոմաձոր և Ցամաքաբերդ բնակավայրեր, այնուհետև կրկին դուրս կգան Երևան-Սևան-Իջևան Մ-4 ավտոճանապարհ, կշարժվեն դեպի Ծովագյուղ, ապա Սեմյոնովկա բնակավայր և այնտեղից մուտք կգործեն Տավուշի մարզի վարչական տարածք։

Նույն օրը Գեղարքունիքի մարզից դեպի Կոտայքի մարզ ժամանակավորապես փակ կլինի Իջևան-Սևան-Երևան Մ-4 ավտոճանապարհը՝ մինչև Հրազդանի նախկին անշարժ պահակակետ՝ հարակից ճանապարհների հատումներով հանդերձ։

Այդ հատվածում երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց՝ Մ-4 Երևան-Սևան-Իջևան ուղեմասով։

Ժամանակավորապես փակ կլինեն նաև Քաղսի գյուղից մինչև Հրազդան-Զովաբեր ավտոճանապարհը՝ հարակից ճանապարհների հատումներով, մասնավորապես՝

  • Քաղսի գյուղի 1-ին փողոցը,
  • Հրազդան քաղաքի Ստեփան Շահումյան փողոցը՝ մինչև Սպանդարյան փողոցի հատումը,
  • Սպանդարյան փողոցը,
  • Զորավար Անդրանիկի պողոտան՝ մինչև Զովաբեր գյուղի՝ Գեղարքունիքի մարզի սահմանը։

Տավուշի մարզում փակ կլինեն Մ-4 միջպետական ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանները, Դիլիջան քաղաքի Կամոյի, Մաքսիմ Գորկու և Թբիլիսյան փողոցները, ինչպես նաև դեպի Պարզ լիճ տանող ավտոճանապարհը։

Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք միջոցառման երթուղիների տարածքում տրանսպորտային միջոցներ չկայանել։

Սեպտեմբերի 12-13-ը

Միջազգային հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի անցկացման նպատակով Երևանում ևս կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ։

Սեպտեմբերի 12-ի ժամը 00։00-ից մինչև սեպտեմբերի 13-ի ժամը 23։00-ն կարգելվեն տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Վազգեն Սարգսյան փողոցում։

Սեպտեմբերի 12-ի ժամը 20։00-ից մինչև սեպտեմբերի 13-ի ժամը 23։00-ն տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը կարգելվեն նաև հետևյալ հատվածներում՝

  • Հանրապետության հրապարակում,
  • Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծի պողոտա և Խանջյան փողոց,
  • Ագաթանգեղոսի փողոցում,
  • Գրիգոր Լուսավորչի փողոցում,
  • Արգիշտիի փողոցում,
  • Հրազդանի կիրճում,
  • Ուրուգվայի հրապարակում,
  • Պարոնյան փողոցում,
  • Լեոյի փողոցում,
  • Մաշտոցի-Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկից դեպի Հաղթանակի կամուրջ,
  • Սարյան փողոցում,
  • Պապ թագավորի փողոցում,
  • Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Հաղթանակի կամուրջ՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից հատվածում,
  • Հաղթանակի կամրջից դեպի Գրիգոր Լուսավորչի փողոց՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից հատվածում։

«Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք նախապես պլանավորել երթևեկությունը, հնարավորության դեպքում ընտրել այլընտրանքային ճանապարհներ։

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասվում է հաղորդագրությունում։