ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Սարգիս Խանդանյան
Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հակադարձում է ադրբեջանական կողմից հնչող հայտարարություններին, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման միակ խոչընդոտը Հայաստանի Սահմանադրությունն է։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը սեպտեմբերի 9-ին ադրբեջանական ԶԼՄ-ների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Բաքվի դիրքորոշումը շարունակում է անփոփոխ մնալ առ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջնականացման համար Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը։ Բայրամովը հիշեցրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ մինչև այս տարվա վերջ նոր Սահմանադրության տեքստը կներկայացվի հանրությանը՝ շեշտելով, որ նոր Սահմանադրությունն ընդունելու ժամկետը Հայաստանի ներքին հարցն է։
Սարգիս Խանդանյանը վստահեցնում է՝ Հայաստանի Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Խանդանյանը նաև շեշտել է, որ Հայաստանն Ադրբեջանի հետ Սահմանադրության փոփոխության հարց չի քննարկում, քանի որ նոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի ներքին օրակարգի հարց է։ «Ինչ վերաբերում է Ադրբեջանի մտահոգություններին Հայաստանի Սահմանադրության հետ կապված, մենք շարունակում ենք պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ամբողջությամբ փարատում է այդ մտահոգությունները՝ հաշվի առնելով, որ այդ համաձայնագիրն իր եզրակացությունն է ստանալու Հայաստանի Սահմանադրական դատարանում։ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Խանդանյանը։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում