«Ամերիկացի ժողովրդի անունից ցանկանում եմ շնորհավորել ձեզ և Ադրբեջանի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։ Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանման ջանքերին, որոնք կարևոր են Հարավային Կովկասի բարգավաճման համար, և նշում ենք այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը։ Միաժամանակ գիտակցում ենք Ադրբեջանի աճող կարևորությունը որպես էներգամատակարար և տրանսպորտային հանգույց։
Վերջին 33 տարիների ընթացքում կառուցված մեր գործընկերությունը շարունակում է առաջ մղել անվտանգության, էներգետիկ համագործակցության և տնտեսական աճի ոլորտներում ընդհանուր շահերը։ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Ադրբեջանում հիմնարար ազատությունների, դրանց թվում՝ մամուլի ազատության աջակցությանը՝ ըստ Ադրբեջանի սահմանադրության։
«Մենք անհամբեր սպասում ենք մեր համագործակցության խորացմանը և համատեղ աշխատանքին, որպեսզի ապահովենք Ադրբեջանի և ամբողջ տարածաշրջանի համար խաղաղ և բարգավաճ ապագա», -ասված է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության մեջ։


















































Մարկո Ռուբիոն կհանդիպի Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ
Ռուբիոն փետրվարի 13–16-ը կայցելի Գերմանիա, Սլովակիա և Հունգարիա
Ռուբիոն և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը
Ռուբիոն հաջորդ շաբաթ ռուս պաշտոնյաների հետ կքննարկի Թրամփ-Պուտին հանդիպման մանրամասները
Մերձավորարևելյան բանակցություններում առաջընթաց կա. Ռուբիո
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին