Մարկո Ռուբիոն կհանդիպի Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փետրվարի 28-ին կհանդիպի Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ՝ նրան տեղեկացնելու ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների ընթացքի մասին. գրում է APnews-ը։ ԱՄՆ-ը և Իրանը վերջերս Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ անուղղակի բանակցությունների երկու փուլ են անցկացրել։ Երկու կողմն էլ այս շաբաթ որոշակի զսպված լավատեսություն է հայտնել։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նույնիսկ ասել է, որ «բացվել է նոր պատուհան» համաձայնագրի հասնելու համար։
«Որոշ առումներով ամեն ինչ լավ է ընթացել»,– երեքշաբթի օրը Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ – «Բայց այլ առումներով շատ հստակ էր, որ նախագահը սահմանել է կարմիր գծեր, որոնք իրանցիները դեռ պատրաստ չեն ընդունել և աշխատել դրանց վրա»։
Նեթանյահուն անցյալ շաբաթ այցելել է Սպիտակ տուն՝ Թրամփին հորդորելու, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ցանկացած համաձայնագիր ներառի նաև քայլեր՝ չեզոքացնելու Իրանի բալիստիկ հրթիռային ծրագիրը և դադարեցնելու նրա ֆինանսավորումը Համասի և Հեզբոլլայի նման պրոքսի խմբերին։


















































Ռուբիոն փետրվարի 13–16-ը կայցելի Գերմանիա, Սլովակիա և Հունգարիա
Ռուբիոն և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը
Ռուբիոն հաջորդ շաբաթ ռուս պաշտոնյաների հետ կքննարկի Թրամփ-Պուտին հանդիպման մանրամասները
Մերձավորարևելյան բանակցություններում առաջընթաց կա. Ռուբիո
Ուկրաինայի hակամարտությունը կավարտվի ոչ թե ռшզմական ճանապարհով, այլ բանակցությունների սեղանի շուրջ․ Ռուբիո
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին