Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները. Կամբոջայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը Թուփաք Շաքուրի սպանությունից 30 տարի անց սկսվել է այդ գործով դատավարությունը Հայաստանի պատանեկան շախմատի թիմը Բոտվիննիկի գավաթում զբաղեցրել է 5-րդ տեղը Հրշեջ-փրկարարները կանխել են Օձուն բնակավայրում բռնկված հրդեհի տարածումը․ տուժածներ չկան Ինչպիսին է համացանցի ազդեցությունը երեխաների վրա տարբեր տարիքային փուլերում Նաիր Տիկնիզյանը պաշտոնապես «Օլիմպիակոս»-ի ֆուտբոլիստ է Ընթերցանության տարի. Երևանում մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները 20 երաժշտախումբ կպայքարի «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակի համար Հայ գիտնականը նոմինացվել է Միջազգային հետազոտությունների ասոցիացիայի (ISA)-ի Կառավարման խորհրդի ընտրություններում ԱՄՆ արդարադատության նախարարությունը թույլ կտա ամերիկացիներին վերականգնել զենք կրելու իրավունքը Իսլամական Հանրապետությունը պատրաստ է թշնամու ոտնձգություններին համապատասխան՝ հասցնել ավելի ծանր պարտություն

Բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները. Կամբոջայի վարչապետը՝ Նիկոլ ՓաշինյանինԱդրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպան Միխայիլ ԵվդոկիմովըԹուփաք Շաքուրի սպանությունից 30 տարի անց սկսվել է այդ գործով դատավարությունըՀայաստանի պատանեկան շախմատի թիմը Բոտվիննիկի գավաթում զբաղեցրել է 5-րդ տեղըՀրշեջ-փրկարարները կանխել են Օձուն բնակավայրում բռնկված հրդեհի տարածումը․ տուժածներ չկանԻնչպիսին է համացանցի ազդեցությունը երեխաների վրա տարբեր տարիքային փուլերում Նաիր Տիկնիզյանը պաշտոնապես «Օլիմպիակոս»-ի ֆուտբոլիստ էԸնթերցանության տարի. Երևանում մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները20 երաժշտախումբ կպայքարի «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակի համարՀայ գիտնականը նոմինացվել է Միջազգային հետազոտությունների ասոցիացիայի (ISA)-ի Կառավարման խորհրդի ընտրություններումԱՄՆ արդարադատության նախարարությունը թույլ կտա ամերիկացիներին վերականգնել զենք կրելու իրավունքըԻսլամական Հանրապետությունը պատրաստ է թշնամու ոտնձգություններին համապատասխան՝ հասցնել ավելի ծանր պարտությունՖԻՖԱ-ն հեռացրել է կազմակերպության գլխավոր օպերացիոն տնօրենինԹրամփը կենտրոնացած է Իրանի դեմ տնտեսական ճնշման քաղաքականության վրա. ՔուշներՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ճապոնիայի դեսպանին«ԱՄԱՌ» ռեստորանի աշխատանքը ամբողջությամբ դադարեցվել էՊետական աջակցության ծրագրերը՝ մեկ ուղեցույցումԻրանը չի կարող միջուկային զենք ունենալ և չի ունենաՎիետնամի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ ՓաշինյանինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի զովացուցիչ ըմպելիքների երկու տեսակի արտադրությունը Դատախազը դատարան է հանձնել ապօրինի օրինականացված շինությունների և համայնքապատկան հողամասի օտարման վերաբերյալ քրեական վարույթի նյութերըՆորածնին անօգնական թողած անձին դեռևս չենք հայտնաբերել. Կամո ՑուցուլյանՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 6-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՆավթի գինը հասել է վերջին շաբաթների առավելագույնինԿիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում ենՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբիցԶբոսաշրջության ոլորտում նոր կարգավորումներ․ գործունեություն իրականացնողները կգրանցվեն միասնական տվյալների շտեմարանումԵրևանի դպրոցները հինգ շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմովԱՄՆ Սենատ կներկայացվի բանաձև, որով կարգելվեն Օմանին հարվածներն՝ առանց Կոնգրեսի հաստատմանՄոսկվայի և մարզի ուղղությամբ արձակվել է 620 ԱԹՍՔաղաքացիների 74,6 տոկոսը վստահում է կամ առնվազն չեզոք դիրք ունի ոստիկանության գործունեության նկատմամբԹաիլանդը ցանկանում է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել ՌԴ-ի հետԱնիտա Օրբանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին՝ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվԼոնդոնը «ուս ուսի է կանգնած Ուկրաինայի կողքին»Համացանցը ևս պետք է դիտարկել որպես ոստիկանության համար պարեկություն անելու տարածք. Արմեն ՄկրտչյանԱրարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվելԷրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՊԵԿ-ի հուլիսյան հսկողության արդյունքները․ 355 խախտում և 144.5 մլն դրամ տուգանքՓրկարար ծառայությունը պատրաստվում է INSARAG-ի վերաորակավորմանըՓրկարարները դուրս են բերել արգելափակված վարորդին․ տուժածները հոսպիտալացվել ենԹրամփի վարկանիշը իջել է Իրանի դեմ պատերազմի ֆոնինԴատաքննությունը կարող է սպառնալ Meta ընկերության ապագայինՄ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՊաշտպանողական կեցվածքից՝ «հարձակողական» քաղաքականությանՀունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. BloombergՄոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածինՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԳազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերումՄեկնարկել են Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումներըՄենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Թոփ-լուրեր

Երբ Ռոբերտ Քոչարյանը նախագահ էր Շուշին մերն էր, եւ ադրբեջանցիները Շուշին, Բերձորն ու Քարվաճառը վերցնելու մասին անգամ չէին երազում

Երբեք ու երբեք բանակցային սեղանի վրա դրված չի եղել Շուշին Ադրբեջանին որեւէ կերպ, որեւէ ձեւով հանձնելու տարբերակը։ Եթե ինձ չեք հավատում, ապա հարցրեք բոլոր ժամանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներին, լինեն ռուս, ֆրանսիացի, թե ամերիկացի։

Եւ հիմա, երբ վարչախմբի առաջնորդը նման պնդումներ է անում, փորձել այս կամ այն կերպ, այս կամ այն հնարքով հաստատել նրա ասածը, առնվազն բարոյական չէ։

Այո, ադրբեջանցիները մշտապես պնդել են, որ ադրբեջանցիները վերադառնան Շուշի։ Այն ադրբեջանցիները, որոնք մինչ 1992 թվականի մայիսը բնակվել են այնտեղ։ Իհարկե, այդ հարցը ընդամենը քննարկվել է, սակայն հիմա խոսենք ամենակարեւորի մասին։

Անելով նման առաջարկ, ադրբեջանցիների մտքով անգամ չի անցել, որ Շուշին պետք է հայտնվի Ադրբեջանի կազմում կամ այնտեղ պետք է ադրբեջանցիների անվտանգությունն ապահովեն ադրբեջանցի զինվորները։

Ադրբեջանցիները երազում էին վերադառնալ Արցախի Հանրապետության Շուշի քաղաք։ Սա միշտ հիշեք եւ մի փորձեք խաբել մարդկանց, նրանց թյուրիմացության մեջ գցել օգտագործելով մանիպուլյացիոն տարբեր հնարքներ։

Առավել եւս մի օգտագործեք ՌԴ արտգործնախարար Տրուբնիկովի անունը, որն ընդամենը 20 տարի առաջ հայկական կողմին է փոխանցել ադրբեջանական կողմի խնդրանք-առաջարկները։

Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում, համոզված եմ նաեւ դրանից հետո Ադրբեջան-Շուշի ոչ միջանցքի, ոչ էլ հատուկ կապի մասին որեւէ հարց չի քննարկվել։

Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե քննարկվել է Նախիջեւանը Ադրբեջանին կապող ճանապարհի հարցը, ապա դրա մասին այնքան հրապարակումներ, այնքան հարցազրույցներ կան, որ ավելորդ է անգամ խոսել դրա մասին։

Իսկ հիմա ամենակարեւորի մասին. ինչ առաջարկներ, ինչ խնդրանքեր են եղել կամ չեն եղել, կարեւորն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը Շուշին Ադրբեջանին չի հանձնել եւ չի խոստացել հանձնել։ Ռոբերտ Քոչարյանը խաղաղության դարաշրջան սկսելու անվան տակ չի փորձել Սյունիքը երկու կես անել եւ Ադրբեջանին միջանցք տրամադրել։

Այնպես որ մի փորձեք մարդկանց թյուրիմացության մեջ գցել կամ խաբել։ Դա շատ վատ գործ է, շատ վատ զբաղմունք։

Եւ ամենավերջում անպայման ուզում եմ շեշտել.երբ ասում եք, գրում եք, թե 2001-ի հուլիսի 10-ին Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Վյաչեսլավ Տրուբնիկովը Երեւանում նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ հայ պաշտոնյաների հետ զրույցում նշում էր, որ պետք է կենտրոնանալ երեք հիմնական հարցերի վրա․

1. ադրբեջանցի փախստականների վերադարձ Շուշի,

2. Ադրբեջանի կապը Շուշիի հետ,

3. Ադրբեջանի ելքը Նախիջեւան՝ Մեղրիով, ու այդքանով ավարտում եք ձեր խոսքը, ապա հուշում եք, հանրությանն ակնարկում, որ այդ առաջարկությունները հնչել ու անցել գնացել են։ Իսկ հանրությունն էլ հիշում է, որ երբ Ռոբերտ Քոչարյանը նախագահ էր Շուշին մերն էր, որ ադրբեջանցիները Շուշին, ավելին Բերձորն ու Քարվաճառը վերցնելու մասին անգամ չէին երազում, որ մինչեւ այս վարչախմբի հայտնվելը Երեւանից երեխաները Շուշի էքսկուրսիա էին գնում, իսկ մեղրեցիներն ու կապանցիները Երեւան կամ Իջեւան գնալուց ստիպված չէին լինում անցնել ադրբեջանցի զինվորի թրի տակով։ Այս սա է իրականությունը։

Գեղամ Նազարյան

Աժ պատգամավոր, «Հայաստան» դաշինք