«Իմ աշխատավարձն ամսական 10 հազար դոլար է, և ես կարող եմ ինձ թույլ տալ նման տուն»․ Սաակաշվիլիի մայրը պատասխանել է քննադատություններին (տեսանյութ)
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի փոխվարչապետի թեկնածու Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում հրապարակել է մոր տեսաուղերձը:
Գիուլի Ալասանիան պատասխանել է ուկրաինացի լրագրող Սերգեյ Պոյարկովի դատողություններին, որը Zik հեռուստաալիքի եթերում կասկած է հայտնել Կիևում վերջինիս տան կառուցման համար գումարի ծագման վերաբերյալ:
Լրագրողը ենթադրել է, որ Սաակաշվիլիի մայրը, «եթե անգամ չուտեր, չխմեր ու զուգարան չգնար, միևնույն է, չէր կարողանա իրեն նման շքեղ տուն թույլ տալ»։
Ալասանիան ի պատասխան հայտարարել է, որ տունը փոքր է, իսկ աշխատավարձը՝ ամսական 10 հազար դոլար։
«Ես հենց նոր իմացա, որ ոմն Պոյարկով կասկած է հայտնել առ այն, թե տարածքը, որտեղ գտնվում է տունը, ես եմ ձեռք բերել։ Բանն այն է, որ ես Վրաստանի խոշորագույն մասնավոր համալսարաններից մեկի՝ Վրաստանի համալսարանի պրոֆեսոր եմ, հիմնադիրն ու նախագահը։ Իմ աշխատավարձն արդեն երկար ժամանակ կազմում է ամսական միջինը 10 հազար դոլար։ Այս հողամասը փոքր է։ Երեք տարի կառուցվում է այս տունը, այն 100 քմ է: Ես ամբողջ կյանքում ապրել եմ ազնիվ աշխատանքով և նույն կերպ ապրել է որդիս։ Այնպես որ, ես ոչ մի դեպքում թույլ չեմ տա արատավորել նրան և իմ անունը», -տեսաուղերձում հայտարարել է Սաակաշվիլիի մայրը։


















































Սաակաշվիլին դատարանում բացատրել է իր բոլոր դժբախտությունների պատճառները. «Չորս տարեկանում շնաձուկը կծել է իմ ոտքը»
Իվանիշվիլիի ռեժիմը խոչընդոտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Սահակաշվիլի
Սաակաշվիլին մեղադրել է Վրաստանի իշխանություններին՝ Արևմուտքի, ՀՀ-ի և Ադրբեջանի հետ հարաբերությունները փչացնելու մեջ
Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ պատմական իրադարձություն տեղի կունենա. Սաակաշվիլի
Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է. Սաակաշվիլի
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ