Սաակաշվիլին մեղադրել է Վրաստանի իշխանություններին՝ Արևմուտքի, ՀՀ-ի և Ադրբեջանի հետ հարաբերությունները փչացնելու մեջ
Ազատազրկման մեջ գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեղադրել է երկրի ներկայիս իշխանություններին ոչ միայն արևմտյան գործընկերների, այլև մերձավոր հարևանների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունները վատթարացնելու մեջ։
«Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Հայաստանից պահանջում է Երևանից արտաքսել վրացական ՀԿ-ներին (որն այժմ լցված է վրացիներով, քանի որ այն կոնֆերանսները, որոնք նախկինում անցկացվում էին Վրաստանում արևմտյան փողերով, այժմ բոլորը տեղափոխվել են Երևան) և փակել նրանց հաշիվները։
Փաշինյանի կառավարությունը պատասխանում է, որ Հայաստանում չկա օտարերկրյա գործակալների մասին օրենք և չի էլ նախատեսվում, ինչպես նաև չկան վրացիների ազատությունը սահմանափակելու որևէ հիմքեր։ Իր հերթին, Կոբախիձեն Երևանին սպառնում է ապրանքների տեղաշարժման սահմանափակումներով», - գրել է Սաակաշվիլին իր Facebook-ի էջում։
Նախկին նախագահը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ վրացական կողմը սկսել է խնդիրներ ստեղծել նաև Ադրբեջանի համար։ «Միևնույն ժամանակ, Թբիլիսին արդեն իսկ խնդիր է ստեղծել Ադրբեջանի համար ապրանքների տեղաշարժի հետ կապված։ Ադրբեջանական լրատվամիջոցները իրավացիորեն տեսնում են Ռուսաստանի ազդեցությունը դրանում», - ընդգծել է Սաակաշվիլին՝ նշելով «պաշտոնական Բաքվի արդարացի զայրույթը»։


















































Սաակաշվիլին դատարանում բացատրել է իր բոլոր դժբախտությունների պատճառները. «Չորս տարեկանում շնաձուկը կծել է իմ ոտքը»
Իվանիշվիլիի ռեժիմը խոչընդոտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Սահակաշվիլի
Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ պատմական իրադարձություն տեղի կունենա. Սաակաշվիլի
Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է. Սաակաշվիլի
«Իմ աշխատավարձն ամսական 10 հազար դոլար է, և ես կարող եմ ինձ թույլ տալ նման տուն»․ Սաակաշվիլիի մայրը պատասխանել է քննադատություններին (տեսանյութ)
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ