Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հորդանանում եկեղեցու վրա հարձակման երեք մասնակից մահապատժի է դատապարտվել Ուգո Լյորիսը բացառիկ պատմական նվաճման է հասել Վերջին ամիսներին Labubu-ի վաճառքները զգալիորեն նվազել են Միրզոյանը և Հունաստանի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման ընթացքը (տեսանյութ) Շուրջ 350 հազար քաղաքացի 2027-ից կընդգրկվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում Արգամ Աբրահամյանի կողմից սպանություն պատվիրելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բանաձևում աջակցություն է հայտնվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Կենդանիների նախիրը փակել է թունելի ճանապարհը Պուտինն օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի Անվտանգության խորհրդի անդամների հետ Դոնալդ Թրամփն այս շաբաթ մեկնում է Ասիա Սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Նման քայլերը դրական արդյունք չեն տալիս նախաձեռնողներին

Հորդանանում եկեղեցու վրա հարձակման երեք մասնակից մահապատժի է դատապարտվելՈւգո Լյորիսը բացառիկ պատմական նվաճման է հասելՎերջին ամիսներին Labubu-ի վաճառքները զգալիորեն նվազել ենՄիրզոյանը և Հունաստանի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման ընթացքը (տեսանյութ)Շուրջ 350 հազար քաղաքացի 2027-ից կընդգրկվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգումԱրգամ Աբրահամյանի կողմից սպանություն պատվիրելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿՖրանկոֆոնիայի գագաթնաժողովի բանաձևում աջակցություն է հայտնվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացինԿենդանիների նախիրը փակել է թունելի ճանապարհըՊուտինն օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի Անվտանգության խորհրդի անդամների հետԴոնալդ Թրամփն այս շաբաթ մեկնում է ԱսիաԻմ բակից՝ մեծ ֆուտբոլ. Երևանի քաղաքապետարանՍպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովՆման քայլերը դրական արդյունք չեն տալիս նախաձեռնողներինՀայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերություններըԲահրեյնում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել զգոն լինել Վրաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունըԱվիափոխադրումների խափանումները որևէ կապ չունեն նոր համակարգի հետՌուսաստանը մտադիր չէ հրապարակել ամերիկացի բանագնացների հետ բանակցությունների մանրամասներըՎերջնական որոշում Ջեյ Դի Վենսը կարող է կայացնել միայն նոր տարվա մեկնարկից հետոՀրազդան քաղաքում գործունեություն իրականացնող «ՄԵՏԱԼԻԿԱ» ՍՊԸ-ում խախտումներ են արձանագրվել Այս պարտությունից ես միայն դրական հետևություններ եմ անումԲնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է վերջին անգամՀայաստանի ստարտափների ֆինանսավորման համակարգի գնահատումն ու առաջարկություններԴավիթ Զիրոյանը նշանակվել է Վարդենիսի քննչական բաժնի պետՄենք չենք կարող անձին պարտադրել բուժում առանց դատարանի որոշմանՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունիՆեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումըՀրազդանի համայնքային ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են մոտ 1,8 կիլոգրամ կանեփանման զանգված (տեսանյութ)Ապահովելու քաղաքացիներին պատշաճ առողջապահական ծառայություններովԿապանում պեղումների ընթացքում հայտնաբերվել է իշխանական խորհրդանիշ հանդիսացող գավազանի պղնձյա գլուխԹանգարանները՝ հանուն կայուն զարգացմանՄինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել են Դեղերի մասին օրենքի փոփոխություններըՍահմանադրական դատարանը նոր փոխնախագահ ունիՄրցույթ` Չինաստանի բուհերում 2027-2028 ուսումնական տարում կրթություն ստանալու համարԱպօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորություններըԱպարան-Սպիտակի ոլորաններ հատվածում կատարվել են միջին նորոգման աշխատանքներՀարի Քեյնն իրացրեց իր վաստակած 11–մետրանոցըՄեր հանրային տրանսպորտը պիկ ժամերին չի կարողանում հասնել կանգառ. ԱվինյանԴուստր Մարիաննա ընկերությունը տուգանվել է 16 755 000 ՀՀ դրամի չափովԻրանը նոր հարձակում է իրականացրել Բահրեյնում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՍա Անգլիայի հավաքականի լավագույն հանդիպումն էրՀայկ Մարտիրոսյանն ավարտել է ելույթները Total Chess 2026 մրցաշարի խմբային փուլումՏեսչական մարմինը հիշեցնում է տրանսպորտային միջոցների սեփականատերերին և վարորդներինՍա հենց այն մարտավարությունն է, որը նրանք միշտ կիրառում ենԵրեք երկրները համատեղ պատասխանատվություն ունեն աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման հարցումԲելգիայի հավաքականը հաղթել է Իտալիային, Ֆրանսիայի հավաքականը հաղթել է ԹուրքիայինՀայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կհանդիպեն ՀայաստանումԹաիլանդի Փհուքեթ կղզում հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվելՌուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին
Հայաստան

Քաղաքացիները պետք է վճարեն Varks.am-ից վերցված վարկերի գումարները․ «Իմ քայլի» պատգամավոր

 

Կենտրոնական բանկի կողմից Varks.am կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը նշանակում է, որ ընկերությունը վարկավորում չի կարող իրականացնել, այսինքն՝ լիցենզիայով պայմանավորված գործառնությունը, բայց որպես իրավաբանական անձ՝ կազմակերպությունը դեռ կա և ունի պարտավորություններ ու իրավունքներ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Եղիշե Սողոմոնյանը։

«Ընկերությունը վարկավորում չի կարող իրականացնել, բայց տրված վարկերի գումարները պետք է հավաքագրեն՝ պարտավորությունները կատարելու համար։ Երկու կողմ կա՝ քաղաքացիներ, որոնք վարկ են վերցրել, և իրավաբանական անձեր՝ բանկեր, որոնցից ինքն էլ է միջոցներ ներգրավել։ Այսինքն՝ ներգրավել է և տվել է քաղաքացիներին։ Ընկերությունը պետք է գումարները շուկայից հավաքի և լիցենզիան ուժը կորցնելուց հետո էլ իր պարտավորությունները կատարի, որպեսզի համակարգի համար խնդիրներ չառաջանան հետագայում»,- նշեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ եթե Varks.am-ից վարկ վերցրած քաղաքացիները վճարումներ չկատարեն, ընկերությունը՝ որպես իրավաբանական անձ, իր պայմանագրերի ուժով այդ գումարները կարող է հավաքագրել․ «Ուղղակի հետագա ընթացքին է վերաբերում լիցենզավորումն ուժը ճանաչած կորցնելը, ընկերությունը հետագայում վարկավորում չի կարող իրականացնել, բայց նախկին պայմանագրերով ստացվելիք գումարները պետք է հավաքագրի»,- ասաց Եղիշե Սողոմոնյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի մարտի 24–ի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան`ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար: Վարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելուց հետո օրենքով սահմանված կարգով ձևավորվելու է լուծարային հանձնաժողով՝ սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով:

Եղիշե Սողոմոնյանը նշեց, որ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը դեռևս չի նշանակում, որ անվճարունակության հարց կա։


«Տեղյակ չեմ սնանկության կամ անվճարունակության խնդիրներ կան, թե ոչ։ Եթե ընկերությունը սնանկության չափանիշներին համապատասխան լինի, լուծարային կառավարիչ կնշանակվի։ Եթե վարկային կազմակերպությունը գնա լուծարման, այդ ժամանակ լուծարային կառավարիչ է նշանակվում, որը իրականացնում այդ ընթացքի կառավարումը։ Բայց կրկնում եմ՝ այս դեպքում հնարավոր է՝ լուծարային կառավարչի խնդիր չլինի, որովետհև սովորաբար այն դեպքում է նշանակվում, երբ վարկային կազմակերպությունը կամ բանկը սնանկ է»,- ասաց նա։