Ֆրանսիայում փակվում է երկրի ամենահին ատոմակայանը
Ֆրանսիայի ամենահին ատոմակայանը փակվում է: Ֆեսենհայմ ԱԷԿ-ի երկու էներգաբլոկներից առաջինի սարքավորումներն անջատվել են շաբաթ օրը` փետրվարի 22-ի առավոտյան, հայտնում է DW-ն: Երկրորդ բլոկի աշխատանքի դադարեցումը նախատեսված է հունիսի 30-ին:
Միջուկային ռեակտորի ապամոնտաժումը կսկսվի 2025 թվականից եւ կարող է տեւել մինչեւ 2040 թվականը: Գերմանիան եւ Ֆրանսիան պայմանավորվել են տարածաշրջանում տեխնոպարկ բացել, ինչի համար 1 միլիոն եվրո է նախատեսված:
Իսկզբանե, դադարեցնել ԱԷԿ-ի շահագործումը նախատեսվում էր մինչեւ 2016-ի վերջ: Ատոմային էներգիայի հակառակորդները Գերմանիայից, Ֆրանսիայից եւ Շվեյցարիայից երկար ժամանակ պահանջում էին փակել էլեկտրակայանը, որը գտնվում է Գերմանիայի հետ սահմանից 1 կմ հեռավորության վրա: Այս ատոմակայանի ռեակտորները գործարկվել են 1977 թվականին, եւ դրա վրա բազմիցս անսարքություններ են եղել:


















































Ֆրանսիայում անկարգությունները շարունակվել են դեռահասի հուղարկավորությունից հետո
Ֆրանսիայում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 700 մարդ է ձերբակալվել
Ֆրանսիայի ՊՆ-ն հայտարարել է Նիգերում 120 ահաբեկչի վերացման մասին
Ֆրանսիայում ձերբակալել են «դեղին բաճկոններ» շարժման առաջնորդին
Մակրոնը նոր միգրացիոն ճգնաժամ է կանխատեսել Եվրոպայում` Իդլիբում իրավիճակի սրացման հետեւանքով
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...