Ոչ պրոֆեսիոնալ հանրությանը կոչ ենք անում չքարոզել բոյկոտել դասերը. ՀՀ առողջապահության նախարար
Հաշվի առնելով սեզոնը եւ եղանակը` ինչպես եւ ցանկացած ձմռանը, այնպես էլ հիմա, որոշ մտահոգություններ կան, եւ բազմաթիվ միջոցառումներ են ձեռնարկվում H1N1 գրիպի դեմ պայքարի համար: Այս մասին փետրվարի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով` խուճապից խուսափելու համար բնակչության լայն հանրային իրազեկում է իրականացվում: «Եվ մենք ոչ պրոֆեսիոնալ հանրությանը կոչ ենք անում չքարոզել բոյկոտել դասերը: Դա ոչ միայն չի օգնում համաճարակի դեմ պայքարին, այլեւ խուճապ է առաջացնում եւ խանգարում կրթական գործընթացին»,- ասաց Թորոսյանը` հավելելով, որ այսօր դպրոցներում կրթական գործընթացները ժամանակավորապես դադարեցնելու որեւէ լուրջ պատճառ չկա:
Արսեն Թորոսյանի խոսքով` երեխաները մեծամասամբ առողջ են, բայց որպես կանխարգելիչ միջոց,՝ ծնողների թույլտվության նրանք պարզապես չեն հաճախում դպրոց: Ընդ որում, նախարարը հավելեց, որ իրենք եւս ծնողներին հորդորում են հիվանդ երեխաներին դպրոց չուղարկել` վիրուսի տարածումը կանխելու համար:
«Մենք նաեւ ֆիլտրացում ենք անցկացնում: Այսինքն, ամեն առավոտ դպրոցների մուտքի մոտ բուժքույրեր կամ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի աշխատակիցներ են կանգնած եւ ստուգում են դպրոց հաճախող բոլոր երեխաներին: Եթե երեխայի մոտ որեւէ ախտանիշ է նկատվում, նրան անմիջապես ուղեկցում են տուն»,- ասաց Թորոսյանը` շեշտելով, որ վիրուսի հետ կապված պոլիկլինիկաներ դիմած քաղաքացիների թիվը նախորդ օրվա համեմատ 1.1 անգամ նվազել է:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Ջերմաստիճանը կբարձրանա
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Բրիտանական Sky-ITV-ն կմրցակցի YouTube-ի, Netflix-ի, Amazon-ի և Disney-ի հետ
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Դատախազությունը պահանջում է Սևանում «Մուլտի գրուպ»-ի ապօրինի տներն ու շենք-շինությունները վերադարձնե...