Կվաճառի՞ արդյոք Մոսկվան Ադրբեջանին Սու-57. իրավիճակը մեկնաբանել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը
Ինձ համար դժվար է մեկնաբանել լրատվամիջոցներում հայտնված հաղորդումները։ Այս մասին ամփոփիչ մամուլի ասուլիսում դեկտեմբերի 24-ին ասաց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով Ադրբեջանին հինգերորդ սերնդի բազմաֆունկցիոնալ Սու-57 կործանիչի հնարավոր վաճառքի մասին հարցին։
Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, թե Ադրբեջանը հետաքրքրված է հինգերորդ սերնդի նորագույն ռուսական Սու-57 կործանիչների գնմամբ։ Նաեւ տեղեկացվում էր, որ բանակցային գործընթացի հավանություն տրվել էր բարձրագույն քաղաքական մակարդակով։
Արժե նշել, որ վերջին տասնամյակում Բաքուն Ռուսաստանից գնել է մոտ 5 մլրդ դոլարի սպառազինություն։ Կնքվել են երկու դիվիզիոն С-300ПМУ-2 զենիթահրթիռային համակարգերի, Т-90С 100 տանկի եւ 118 միավոր БМП-3 հետեւակի մարտական մեքենաների, 18 ինքնագնաց հրետանային «Мста-С» սարքերի, 18 «Սմերչ» համազարկային կրակի հրթիռային համակարգերի արձակման սարքերի եւ այլ ռազմատեխնիկայի գնման պայմանագրեր։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Գիտե՞ք ովքեր են գալիս Խորհրդարան․ նրանք, ովքեր քաղաքականության հետ որևէ կապ չունեն. Գեղամ Նազարյան
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ