«Մապի Ալիկի» պաշտպանը միջնորդություն է ներկայացրել գլխավոր դատախազին
ԱԺ նախկին պատգամավոր, «Մապի Ալիկ» անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդություն է ներկայացրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ Ալիկ Պետրոսյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Միհրան Պողոսյանը։
«Բողոք ենք ներկայացրել գլխավոր դատախազին, նշելով մի շարք հանգամանքներ, որ քրեական հետախուզում չի կարող իրականացվել եւ նույնիսկ այդ պարագայում խնդրել ենք՝ եթե մեղադրական եզրակացությունը հաստատվելու է, ապա խափանման միջոցը փոխելու հարցը քննարկել, որովհետեւ Ալիկ Պետրոսյանը, ըստ էության, զրկված է եղել իր նկատմամբ ընտրված խափանման միջոցը բողոքարկելու հնարավորությունից»,- ասաց պաշտպանը։
Միհրան Պողոսյանը նշեց, որ մինչեւ նախաքննության ավարտի հաստատումը, Առաջին ատյանի դատարանում կրկին Ալիկ Պետրոսյանի միջնորդությունն է ներկայացվել։ Եվ Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ նախաքննության ընթացքում առկա է վտանգ, թե Ալիկ Պետրոսյանը կարող է խոչընդոտել օբյեկտիվ նախաքննության իրականացմանը.
«Հիմա անցել է նախաքննության փուլը, հիմա մենք միջնորդում ենք նրան ազատ արձակել։ Գլխավոր դատախազին խնդրում ենք՝ տուրք չտալ ՀՔԾ-ի դիրքորոշումներին եւ օբյեկտիվ որոշում կայացնել։ Հիմա շատ տարածված կողքային եւ խողովակային խոսակցություններին ուշադրություն չդարձնել եւ օրենքի հիման վրա Ալիկ Պետրոսյանին ազատ արձակելու որոշում կայացնել»։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Պետրոսյանը կալանավորվել է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Ձերբակալված է եղել նաեւ նրա որդին՝ Մակար Պետրոսյանը, սակայն որոշ ժամանակ անց ազատ արձակվել:
Նշենք, որ Պետրոսյանը մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու մեջ:
Հատուկ քննչական ծառայությունը Ալեքսան Պետրոսյանի եւ նրա որդու գործի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չի տալիս:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Գիտե՞ք ովքեր են գալիս Խորհրդարան․ նրանք, ովքեր քաղաքականության հետ որևէ կապ չունեն. Գեղամ Նազարյան
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ