«Դոն Պիպոյին» դատարանը թույլատրել է դուրս գալ Հայաստանից
Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանին դատարանը թույլատրել է Հայաստանի սահմաններից դուրս գալ։ Լուրը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց նրա պաշտպան Ռաֆայել Ամիրխանյանը։
Պաշտպանը նշեց, որ Արթուր Ասատրյանը մեկնելու է Մոսկվա՝ բժշկական հետազոտություն անցնելու նպատակով։
Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ միաժամանակ ՀՀ ՔՕ 38-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը։
Նշենք, որ Արթուր Ասատրյանը կալանավորվել էր 2018թ. հունիսի 19-ին: Սեպտեմբերի 20-ին դատարանի որոշմամբ փոխվել էր Ասատրյանի խափանման միջոց կալանավորումը. նա 50 միլիոն դրամ գրավի կիրառմամբ ազատ էր արձակվել կալանքից։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Գիտե՞ք ովքեր են գալիս Խորհրդարան․ նրանք, ովքեր քաղաքականության հետ որևէ կապ չունեն. Գեղամ Նազարյան
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ