Արցախն ինքը պետք է որոշի Ասքերովին եւ Գուլիեւին հանձնելու հարցը. Տոնոյան
Դիլհամ Ասքերովին եւ Շահբազ Գուլիեւին վերադարձնելու հնարավորության հարցը պետք է լուծի Ստեփանակերտը։ Այս մասին լրագրողներին ասել է Հայաստանի պաշտպանության նախարար, գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերի հանձնաժողովի ղեկավար Դավիթ Տոնոյանը։
Նախարարը տեղեկացրել է, որ նախօրեին հանդիպել է ԿԽԿՄ ներկայացուցիչների հետ, նրան պաշտոնապես հանձնվել է ադրբեջանական կողմի առաջարկը։ Տոնոյանի խոսքով՝ կան որոշակի հարցեր եւ քննարկումներ, որոնք իրեն թույլ չեն տալիս ավելի մանրամասն խոսել։
Ինչպես պարզվեց, ինքը՝ Տոնոյանը, ըստ էության, չի բացառում Ասքերովին եւ Գուլիեւին վերադարձնելը, թեեւ կտրականապես դեմ է «փոխանակում» տերմինին։ Պարզվեց նաեւ, որ Տոնոյանը տեղեկացված չէ հարցի վերաբերյալ Ստեփանակերտի բացասական դիրքորոշման մասին։ «Ես ոչինչ չեմ կարող բացառել։ Բայց որոշումն ընդունվելու է Ստեփանակերտում։ Ինչ վերաբերում է Հայաստանի քաղաքացիներին՝ ոչ զինվորական, նրանց վերադարձը իմ անմիջական պատասխանատվությունն է»,- ասել է նախարարը։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը