Չի կարելի երեխայական մոտեցում ցուցաբերել. Գ. Պետրոսյանը` Հրայր Թովմասյանի եւ Արամ Օրբելյանի քավոր-սանիկ լինելու մասին
Ես հիմնավորում չեմ համարում սանիկ լինելը: Այսօր` սեպտեմբերի 20-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը` անդրադառնալով Իմ քայլը խմբակցության նախաձեռնությանը ՍԴ նախագահ Հրայր Թողմասյանին լիազորություններիը կասեցնելու նախաձեռնությամբ ՍԴ դիմելու հիմնավորումներին:
«Ուսումնասիրել եմ, բայց մի նկատառումով ես հիմա իմ ուսումնասիրության տպավորությունը չեմ հրապարակի, քանի որ հաշվի առնելով իմ ընդդիմադիր կեցվածքը, դա կարող է ընկալվել որպես սուբյեկտիվ մոտեցում, դրա համար դրան երկար սպասել չի լինի, թող իրենք ԱԺ-ում քննարկեն, որովհետեւ ի վերջո ԱԺ-ն ձայների 3/5-ի մեծամասնությամբ պետք է որոշում կայացնի` դիմել ՍԴ, որպեսզի համապատասխան անդամին կամ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկեն` այսինքն լիազորությունները դադարեցնեն: Իմ համար հիմնավորում չէ սանիկ լինելը, կարող է մարդը լինի քավոր-սանիկ, բայց իրար հետ բարեւ- բարլուս չունենա, սա մեխանիկորեն վերցնել արդարադատության հիմքում դնել, չի կարելի այդպիսի երեխայական մոտեցում ցուցաբերել»,- ասաց պատգամավորը` նշելով, որ ամեն դեպքում նախաձեռնության վրա է մնում ապացուցման բեռը:
Պատգամավորը նշեց, որ խմբակցությունում քննարկում կլինի այս հարցով, սակայն ամեն դեպքում պետք է վեր կանգնել անձերից. «Մենք ասում ենք`նոր Հայաստանում ենք ապրում, եթե նոր Հայաստանում նախկին բարքերը պետք է կրկնվեն, այսինքն անձնական նկատառումներով մադիկ ազատվեն, նշանակվեն, ուրեմն ոչ մի առաջընթաց չկա: Հրայր Թովմասյանը իմ աչքի լույսը չի, ԲՀԿ-ն նրան դեմ է քվեարկել, բայց եկեք վերանանք անձերից»:


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի