Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Կորսված տարին ու անոտք ու անձեռք տնտեսությունը

168.am-ը գրում է․

«Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսից հետո քննարկումները ծավալվեցին հիմնականում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի շուրջ, և լայն հատվածների ուշադրությունից վրիպեցին մի քանի ուշագրավ դրվագներ: Քչերը նկատեցին, որ Փաշինյանը «տրոլլինգ» արեց իր իսկ խմբակցության այն պատգամավորներին, որոնք դեմ են արտահայտվել Ամուլսարի շահագործմանը: Նա նաև կամա թե ակամա «սխալ» հանեց իր իսկ թիմի այն անդամներին, ովքեր մեկ տարուց ավելի պնդում էին, թե Ամուլսարի փակ ճանապարհները ոչ մի կերպ էլ չեն խանգարում ներդրումներին:

Պետք է նշել, որ Ամուլսարի շուրջ ստեղծված անբնական իրավիճակին մեկ տարուց ավելի անդրադարձել է նաև 168.am-ը՝ ընդգծելով, որ կառավարության անգործությունը, որոշում կայացնելու անկարողությունն ուղղակիորեն հարվածում է Հայաստանի ներդրումային վարկանիշին: Ի պատասխան՝ իշխանական թևի պատգամավորները, նաև կառավարության որոշ անդամներ պարբերաբար հայտարարում էին, թե Ամուլսարի շուրջ իրավիճակը չի ազդի ներդրումների վրա:

Իր իսկ թիմի՝ իր իսկ կառավարության անգործությունը պաշտպանելուն ուղղված պնդումները Վանաձորում կայացած իր ասուլիսում հետևողականորեն ծաղրեց Փաշինյանը: Պատասխանելով պղնձաձուլարանի ծրագրում չինական հնարավոր ներդրումների մասին հարցին՝ Փաշինյանը հեգնեց. «Չինական ներդրողներն ուշադիր հետևում են, թե մյուս ներդրողների հետ ինչ ա տեղի ունենում: Ոչ միայն չինական, ճապոնական էլ, իտալական էլ, գերմանական էլ, որովհետև ո՞վ ա ուզում մի քանի հարյուր միլիոն դոլար դնի, վերջում դիրքապահները շրջափակեն, ասեն՝ չմոտենաք՝ կկրակեմ»:

Ակնհայտ է, որ խոսքը «Լիդիանի» ներդրած մի քանի հարյուր միլիոնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին է: Սակայն Փաշինյանը կարծես մոռանում է, որ «դիրքապահների» հետ իր կառավարության անդամներն ու անձամբ ինքն է մեկ տարուց ավելի պարբերաբար հանդիպել, խոստումներ ու բացատրություններ տվել, ակնկալիքներ առաջացրել, որ հանքը չի բացվելու, ու ընդհանրապես այնպես է արձագանքել իրավիճակին, կարծես մի քանի հարյուր միլիոն ներդրման ճանապարհները շրջափակելը շատ էլ նորմալ իրավիճակ է: Հիմա ո՞ւմ է հեգնում Փաշինյանը: Եթե ոչ՝ ինքն իրեն ու իր որոշ թիմակիցներին։

Իր թիմի պատգամավորները, կառավարության անդամները, արդարացնելով Ամուլսարի փակ ճանապարհներին լուծում չտալը՝ հետևողականորեն մի թեզ էին առաջ տանում, թե՝ ներդրողներին դա չի վախեցնի, որովհետև նրանք կտեսնեն, թե ինչ հոգատար է Հայաստանի կառավարությունը բնապահպանության հանդեպ: Այս թեզին ի պատասխան էլ՝ 168.am-ը զուտ տնտեսական պարզ իրողություն է հետևողականորեն ներկայացրել ՝ «Լիդիանի» ներդրողների շարքում, օրինակ, Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկն է, որը խիստ բնապահպանական չափանիշեր է սահմանում, ու եթե Հայաստանում փակ է հենց միայն Ամուլսարը, ապա ներդրողի մոտ հարց է առաջանալու՝ բա ինչպե՞ս են աշխատում մյուս հանքերը: Մեկուկես տարի պահանջվեց, որ Փաշինյանը հակադարձի իր իսկ թիմին մեր փաստարկով՝ ասելով, որ, եթե Ամուլսարն է փակ, որի բնապահպանական չափանիշերը տասնյակ անգամներ ավելի լավն են, քան մյուս հանքերինը, ապա ներդրողը հարց է տալու՝ բա ինչո՞ւ փակ չեն մյուս հանքերը: Փաշինյանն այնպես էր խոսում ասուլիսի ժամանակ՝ ասես մի քանի օր առաջ է իմացել, որ հանքի ճանապարհներն ապօրինի փակ են:

«Ներդրողները դեռ պետք է որոշեն՝ արժի՞ Հայաստան գալ, թե՞ չարժի, որովհետև կարող ա առանց ձեռքերի ու ոտքերի երեխաներ ծնվեն դրա արդյունքում»,- հեգնեց Փաշինյանը։

Ինչ խոսք, իսկապես դիպուկ էր այդ հեգնանքը Փաշինյանի, պարզապես խնդրին այն է, որ Ամուլսարի շահագործման արդյունքում «անոտք երեխաների» մասին ամենայն լրջությամբ խոսել է ո՛չ թե ընդդիմությունը, ո՛չ թե մամուլը, այլ հենց Փաշինյանի ղեկավարած կուսակցության ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը: Հիմա ո՞ւմ է ձեռք առնում Փաշինյանը, ո՞վ է հանրությանն անհեթեթ փաստարկներ բերում «անոտք ու անձեռք երեխաների» մասին, եթե ոչ՝ «Իմ Քայլի» պատգամավորը, որը, ի դեպ, Փաշինյանի երբեմնի խորհրդականն էր տնտեսական թեմաներով, ու թերևս զարմանալի չէ, որ «անոտք ու անձեռքը» հիմա հենց Հայաստանի տնտեսությունն է:

Վարչապետ Փաշինյանն ասուլիսում շարունակում է տնտեսագիտական լիկբեզը: «Ձեզ թվում ա, թե մենք մերոնցով խոսում ենք, ուրիշ ոչ մեկը չի լսում և չի տեսնում՝ Հայաստանում ինչ ա կատարվում: Մարդիկ պետք ա կողմնորոշվեն, հասկանան, կարող ա գան, 300 միլիոնի գործարան կառուցեն, և առաջանա Ալավերդու ինքնապաշտպանության դիրքերը»,- ասում է նա:

Ո՛չ, պարոն վարչապետ, ո՛չ մեզ, ո՛չ Ձեր ասուլիսին ներկա լրագրողներին, ո՛չ հազարավոր բանական մարդկանց այդպես չի թվում: Եվ մենք մեկ ու կես տարի այդ մասին հետևողականորեն զգուշացրել ենք, որ այս իրավիճակն անդառնալի հարվածում է երկրի հեղինակությանը: Բայց Ձեր կառավարությանը, Ձեր թիմին հե՛նց այդպես էր թվում: Ոմանց շարունակում է այդպես թվալ: Ու այդպես թվալու հետևանքով Հայաստանը արդեն կրել է ու կրում է անդառնալի տնտեսական հետևանքներ, որովհետև այո՛, ձեր կառավարության անգործության արդյունքում մենք մի երկիր ենք դարձել, որտեղ ներդրումները պաշտպանված չեն, ու այդ իմիջը շտկելը միգուցե արդեն անհնար է:

Ո՞վ է պատասխան տալու այս կորուստների համար: Մե՞նք, որ զգուշացրել են հետևանքների մասին, թե՞, միգուցե, այսօր էլ մեր հարկերի հաշվին ԱԺ-ում նստած ու «անոտք ու անձեռք» ապագա գուժող ձեր թիմի անդամները»։