Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գազայի բնակիչները ապաստարանի և մարդասիրական օգնության կարիք ունեն Երևանի մետրոպոլիտենի շարժակազմը համալրվում է. այսօրվանից գիծ է վերադարձել երեք վագոնանոց գնացքը Արքայազն Հարին Ուկրաինայում հանդիպել է վիրավորված զինծառայողներին ԵՄ-ն կմասնակցի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին E5+ԵՄ ձևաչափով. Լայեն Չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն Ավարտվել է ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը Մրցաշարը զրկվում է ինտրիգից Էստոնիան մտադիր է փակել Ռուսաստանի հետ սահմանը Թաթարստանում գիշերը հարձակման է ենթարկվել Եվրոպայի խոշորագույն նավթաքիմիական համալիրներից մեկը Շենժեն քաղաքն այս շաբաթ կհայտնվի միջազգային ուշադրության կենտրոնում ՀՀ քրեակատարողական համակարգում օտարերկրյա դատապարտյալների պահման պայմաններն ու իրականացվող բարեփոխումները Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում

Գազայի բնակիչները ապաստարանի և մարդասիրական օգնության կարիք ունենԵրևանի մետրոպոլիտենի շարժակազմը համալրվում է. այսօրվանից գիծ է վերադարձել երեք վագոնանոց գնացքըԱրքայազն Հարին Ուկրաինայում հանդիպել է վիրավորված զինծառայողներինԾեծկռտուք Հանրայինի եթերում (տեսանյութ)ԵՄ-ն կմասնակցի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին E5+ԵՄ ձևաչափով. ԼայենՉհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնԱվարտվել է ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըՄրցաշարը զրկվում է ինտրիգիցԷստոնիան մտադիր է փակել Ռուսաստանի հետ սահմանըԹաթարստանում գիշերը հարձակման է ենթարկվել Եվրոպայի խոշորագույն նավթաքիմիական համալիրներից մեկըՇենժեն քաղաքն այս շաբաթ կհայտնվի միջազգային ուշադրության կենտրոնումՀՀ քրեակատարողական համակարգում օտարերկրյա դատապարտյալների պահման պայմաններն ու իրականացվող բարեփոխումներըԳորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղումՎթարային ջրանջատում` Գորիս քաղաքում Յեմենի կառավարական զորքերի հեռանալը հութիներին տալիս է ավելի մեծ վերահսկողություն Հայաստանի գիտական կենտրոնները` որպես զբոսաշրջային ուղղություններՊրագայում բողոքի ցույց են անցկացրել հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման փոփոխության դեմՀռոմի պապ Լևոն XIV-ն ավարտել է շրջագայությունը ՊերուումՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ (տեսանյութ) 16.11.2026ESPN. Աշխարհի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշըՀայաստանի և Կամբոջայի վարչապետները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հարցերՆոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը (տեսանյութ)ԱՄՆ-ում կիրակի օրը հազարավոր ավիաչվերթներ չեղարկվել կամ ուշացել ենԴատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՊնոմպենում՝ Ֆրանկոֆոնիայի ավանում, բացվել է նաև Հայաստանի տաղավարը (տեսանյութ)Հայկ Մարտիրոսյանը 0.5։1.5 հաշվով է ավարտել հանդիպումը գրոսմաստեր Յան Նեպոմնյաշչիի հետՆիկոլ Փաշինյանը Պնոմպենում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին (տեսանյութ)Գործակարգավարական խորհրդակցություն. ուղիղ հեռարձակումՍպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովՄալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն․ ՓԾՀասանելի են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արագ տրամադրման ծառայությունները․ (տեսանյութ)Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն
Հայաստան

Նախարարը որոշել է երկու դատավորի պատժել

Ովքե՞ր են այն տասնյակից ավելի դատավորները, որոնց դեմ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կարգապահական վարույթ է սկսել: Նախարարությունից որեւէ տվյալ չեն հայտնում՝ պատասխանելով․ «Ընթացքում գտնվող կարգապահական վարույթների վերաբերյալ տեղեկություն տրամադրել չենք կարող, քանի որ Դատական օրենսգրքի 147-րդ հոդվածի 9-րդ մասով պարտավոր ենք պահպանել գաղտնիությունը»: Այս հոդվածը վարույթ հարուցող մարմնին պարտադրում է ապահովել կարգապահական վարույթի գաղտնիությունը, սակայն առաջ գնալով՝ նախարարի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանն անգամ վարույթների թիվը չի հրապարակում, ինչի մասին օրենքում ոչինչ գրված չէ, գրում է hraparak.am-ը։

Դատական համակարգի դեմ ռեպրեսիաների կոնտեքստում խոսնակի այս ջանքն ի վնաս իր նախարարի եւ Փաշինյանի է։ Տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանը թուրն առել է, ի դեմս իր արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի, ու ընկել դատավորների հետեւից։

Իրականում վարույթները երկուսն են։ Այս մասին մեզ հայտնեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։ «Այս պահին մենք տեղյակ ենք ընդամենը երկու վարույթի մասին»։ Գրիգոր Բեքմեզյանը տեղյակ չէր, թե կոնկրետ որ դատավորների վերաբերյալ են վարույթները եւ ինչ խախտումների համար են հարուցվել։ «Ուսումնասիրում ենք,- ասաց նա,- իսկ ընդհանրապես՝ օրենքով պրոցեսը հետեւյալն է․ երբ որ բողոք է լինում կոնկրետ դատավորի նկատմամբ, արդարադատության նախարարությունն ուսումնասիրում է հիմքերը, որոշում է՝ վարույթը հարուցե՞լ, թե՞ ոչ, եւ հետո ուղարկե՞լ գործերը ԲԴԽ, թե՞ ոչ։ Այդ ընթացքում նրանք դատավորից պարզաբանումներ են պահանջում, գործի նյութերն են ուսումնասիրում, պարզում են՝ հիմնավո՞ր է բողոքը, թե՞ չէ, իրենց իրականացրած այս գործընթացին ԲԴԽ-ն տեղյակ չի լինում»։

Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն ԱՆ հարուցած վարույթների մասին տեղեկացել է մամուլից։ «Թե՛ Դատական դեպարտամենտը, թե՛ Բարձրագույն դատական խորհուրդը տեղեկացվել ենք Ձեր ասած վարույթների մասին մամուլից։ ԲԴԽ-ում այս պահին ստացվել է արդարադատության նախարարի կողմից հարուցված երկու վարույթ ընդամենը, որոնց մասին որոշումները հրապարակված են ԲԴԽ պաշտոնական կայքում՝ դատական նիստի օրը նշանակելու վերաբերյալ։ Դրանք դատական նիստ հրավիրելու օրվա ժամի ու տեղի մասին են։ Դատական օրենսգրքի ուժով վարույթն իրականացվելու է դռնբաց, եթե մինչեւ դատական նիստի նշանակման օրն ու պահը դատավորը չմիջնորդի նիստը դռնփակ անցկացնելու մասին»,- ասաց Փոլադյանը։

ԲԴԽ կայքից տեղեկանում ենք, որ արդարադատության նախարարը միջնորդել է կարգապահական պատասխանատվության ենթարկել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանին եւ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանին։

Խաչիկյանին պատասխանատվության ենթարկելու դիմում է ներկայացրել փաստաբան Սեդա Սողոմոնյանը, իսկ Ելենա Քոչարյանի դեմ բողոքել է քաղաքացի Գեորգի Բալասանյանը։ Բողոքը կապված է ԴԱՀԿ աշխատակիցների գործողությունների հետ։

Առաջին վարույթով նիստը կկայանա հոկտեմբերի 3-ին, ժամը 12։00-ին, իսկ երկրորդը՝ հոկտեմբերի 3-ին, ժամը 15։00-ին։

hraparak.am